
Հռոմում պայթյուն է որոտացել, կան զոհեր

Հռոմի հարավ-արևմուտքում՝ Ացիլիայում, պայթյունի հետևանքով երկհարկանի բնակելի տուն է փլուզվել, զոհվել է 40-ամյա մի կին և նրա 8-ամյա դուստրը։ Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ տեղի ժամանակով ժ. 14.00-ին։
Փրկարարական գործողությունից 1 ժամ անց փլատակների տակից դուրս են բերվել տարեց ամուսիններ, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանք հոսպիտալացվել են։ Փլուզման պատճառը, նախնական տեղեկություններով, եղել է կենցաղային գազի պայթյունը։