
Դամասկոսում ականանետից կրակ են արձակել Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա ականանետից կրակ է արձակվել:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով ՌԴ արտաքին գործերի նախարարության համապատասխան հայտարարությանը: Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հայտարարության համաձայն` հարձակումը կազմակերպվել է Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացը սաբոտաժի ենթարկելու նպատակով:
Դեսպանատունը ականանետից գնդակոծվել է երկու անգամ, արկերից մեկը ընկել է դեսպանատան բակում, իսկ մյուսը դեսպանատան շենքից փոքրինչ հեռու:
Հարձակման հետեւանքով վիրավորներ եւ սպանվածներ չկան: