Թուրքիայի ԱԳՆ-ից աշխատանքից հեռացվել է թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ առնչություն ունեցող 350 դիվանագետ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը էլեկտրականության մատակարարումների հաճախակիացած խափանումների ֆոնին հայտարարել է, որ իր նախարարությունը ԱՄՆ-ից կիբերհարձակումների է ենթարկվել:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ չի կարծում, թե Twitter-ում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի էլեկտրոնային էջը միջազգային քաղաքական հարցերի քննարկման լավ եղանակ է:
Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 79-րդ տարում մահացել է Կուբայի ներքին գործերի նախարար Կառլոս Ֆեռնանդես Գոնդին, հայտնում է BBC-ն:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր պարտականությունները կկատարի այդ պաշտոնում մինչև փետրվարի սկիզբը, գրում է BILD-ը:
Բաղդադի արևելյան շրջանում՝ շուկայից ոչ հեռու, պայթել է պայթուցիկով լի ավտոմեքենա, ինչի հետևանքով սպանվել է 11 մարդ, շատերը վնասվածքներ են ստացել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը պարտավորեցրել է Գամբիայում ամերիկյան դեսպանության բոլոր աշխատակիցների ընտանիքների անդամներին արագ հեռանալ այդ արևմտաաֆրիկյան երկրից՝ կապված անկարգությունների ռիսկի հետ, հայտնում է BBC-ն:
Դժվարացել է նաև Բրյուսելի օդանավակայանի աշխատանքը, սառնամանիքի պատճառով փակ է թռիչքուղին:
Դեպքի հետևանքով զոհեր չկան, սակայն բազմաթիվ մարդիկ հոսպիտալացվել են:
Չարագործը հոգևորականներին վնասվածք է պատճառել կոտրած շշի բեկորներով:
Ծրագիրը ներառում է ճանապարհների բացում, քաղաքը ջրով ու էլեկտրականությամբ ապահովում:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության քվեարկությունը կկայանա ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովների ժամանակ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությանը։
Յուրաքանչյուր տարի համացանցում մի նոր տեսագրություն է հայտնվում, որը այնուհետև որպես նոր տենդենց, լայն տարածում է գտնում սոցիալական ցանցերում: Այս տարի այդ տեսագրությունը «մանեքեն չելենջն» էր: Գաղափարն այն էր , որ հարակավոր էր ընդամենը մի քանի վայրկյան քարացած մնալ նկարահանման պահին:
«Սրանք, բնականաբար, ներքին օգտագործման հայտարարություններ են, որպեսզի հասարակությունն ազդակներ ստանա ընտրություններին ընդառաջ, սակայն բազմիցս ասել եմ, որ ԵՄ-ն առաջնորդվելու է նաև ընտրությունների արդյունքներով»,- ասաց Կոնրադ Զաշտովտը։
«Նարնջագույն» մակարդակը նշանակում է, որ եղանակն այնքան վտանգավոր է, որ կա բնական աղետների և վնասների հավանականություն:
Պավել Միխայլովիչ Լիտվինովը սիրում է պատմություններ պատմել։ Օրինակ՝ Հուդզոն գետի վրա գեղատեսիլ վայրերի մասին կամ Նյու Յորքից 40 կիլոմետր հեռու գտնվող Իրվինգթոն քաղաքի մասին, որտեղ նա բնակվում է արդեն 10 տարի։
«Կարծում եմ՝ բանակցություններում կպահպանվեն այն նույն խնդիրները, ինչ եղել են միշտ, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարին իր բացասական հետքերն է թողնում՝ արգելակված բանակցային գործընթացի տեսքով»
«Այլ ընկերություններ եւս հավանաբար կատարում են նմանատիպ հաշվարկներ ու մշակում գործողությունների ծրագիր։ Չէ՞ որ Թրամփը կարող է շատ հետեւողական լինել իր խոստումների հարցում»։
«Առանց որևէ կասկածի կարող ենք ասել, որ շարունակելու է իր գործունեությունը Մինսկի խմբի ձևաչափը, և փորձեր են արվելու կյանքի կոչել Մադրիդյան սկզբունքների հիման վրա ձեռք բերված պայմանավորվածությունները, և որպես ժամանակավոր լուծում՝ սանկտպետերբուրգյան համաձայնությունների իրականացում»։
«Շատ կարևոր է, որ մի կողմ դնելով պոպուլիզմն ու սուտի ֆիդայականությունը, բոլոր քաղաքական ուժերը հասկանան, որ պետք է համատեղենք մեր ջանքը, կամքը, համարձակությունն ու իմաստնությունը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման տարբերակը գտնելու համար»։
Ապրիլյան պատերազմը, հուլիսյան դեպքերը, կառավարության փոփոխությունը՝ 2016 թվականի 3 լրջագույն իրադարձություններն էին։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետազոտական տնօրեն Մանվել Սարգսյանը։
Trump Organization-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դադարեցնում է Ադրբեջանում իրականացվող նախագծերի լիցենզավորված պայմանագրերը: Trump Organization-ի փոխնախագահի փոխանցմամբ`Թրամփի այս որոշումը պայմանավորված է նրանով, որ նորընտիր ԱՄՆ նախագահը 2017 թվականի հունվարի 20-ին կայանալիք նախագահական երդմնակալությունից առաջ ցանկանում է խուսափել բիզնես շահերի և իր քաղաքական դերի հնարավոր հակասություններից:
Լիրայի փոխարժեքը 1 եվրոյի դիմաց կազմել է 3.8004 լիրա
«Կարծում եմ՝ 2017թ. կլինեն ակտիվ ջանքեր բանակցային օրակարգը վերականգնելու ուղղությամբ, սա կլինի բոլոր կողմերի խնդիրը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկիանովը:
Դոնալդ Թրամփը երկու շաբաթից կստանձնի ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները, եւ առաջին 100 ամենավճռական օրերին ունենալու է այսպես ասած ոսկե հնարավորություններ, քանի որ Կոնգրեսում մեծամասնություն են կազմում նրա կուսակից հանրապետականները։ Սակայն արդյո՞ք բոլոր հանրապետականներն են ընդունում Թրամփի բոլոր գաղափարները։
3 ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում սահմանվել էր հուլիսի 21-ին՝ երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո, այնուհետ դարձյալ երկարաձգվել էր։
2017-ին էլեկտրական ավտոմեքենայով այլեւս ոչ ոքի չես զարմացնի: Ավտոարտադրության ոլորտում անցած տարվա հիմնական ձեռքբերումները կապված են ինքնավար ավտոմեքենաների զարգացման հետ: Ու չնայած մի քանի ավտովթարներին, ավտոարտադրողներն ու տաքսի ծառայությունները համոզված են՝ ապագան պատկանում է ինքնավար էլեկտրական ավտոմեքենաներին:
Փոփոխությունների պլանների մշակմանը մասնակցում են Պենտագոնի հետախուզության նախկին ղեկավար Մայքլ Ֆլինը, որը Թրամփի վարչակազմում զբաղեցնելու է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, ինչպես նաև հանրապետական Մայք Պոմպեոն, որին Թրամփը ցանկանում է նշանակել ԿՀՎ ղեկավար։
Կայնակն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի և ՆԱՏՕ-ի ուժերի կողմից բազայի օգտագործման հարցը Թուրքիայի կառավարության օրակարգում է։
Փոլա Ռուպան հույն ահաբեկիչ Նիկոս Մազիոտիսի կինն է, որը կալանավորվել էր 2014թ.։ Ռուպան դատապարտվել էր Աթենքում 2007թ. ԱՄՆ դեսպանության շենքի ուղղությամբ կրակ բացելու մեղադրանքով։