
Իրաքցի զինվորականները նոր հարձակում են սկսել Մոսուլում ԴԱԻՇ-ի դեմ

Իրաքցի ուժայինները նոր հարձակում են սկսել ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դեմ Մոսուլից հարավ-արևելք ընկած մի քանի շրջաններում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրաքի ՆԳՆ-ի ներկայացուցիչներին։
«Ներկայումս մեր զինվորականները հարձակվում են։ Առաջին 5-10 րոպեին նրանք առաջ են շարժվել 500 մետրով։ Նրանք նոր են սկսում կրակել»,- հայտնել են ՆԳՆ-ի ստորաբաժանումից։ Գործակալության տվյալներով՝ շրջաններում, որտեղ սկսվել է հարձակումը, ռազմական գործողություններ չեն ընթացել մոտ մեկ ամիս։
Ավելի վաղ Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ-Ջաաֆարին հայտնել էր գործակալությանը, որ իրաքյան բանակն աշխարհազորայինների հետ ազատագրել է Մոսուլի 56 շրջաններից 40-ը։