Բաժիններ՝

Էրդողանը դարձյալ մեղադրել է ԱՄՆ-ին քրդերին աջակցելու մեջ

ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական YPG (սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը) կազմակերպությանը օգնելն անընդունելի է, այսօր դարձյալ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է թուրքական NTV-ը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան չի ստանում ոչ մի աջակցություն ՆԱՏՕ-ի երկրներից ահաբեկչության դեմ պայքարելու համար։«Միևնույն ժամանակ, Արևմուտքում անամոթաբար ստում են, որ Թուրքիան աջակցում է ԴԱԻՇ-ին։ Իրականում Թուրքիան է ամենամասշտաբային պատերազմը մղում ԴԱԻՇ-ի դեմ»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակը» ահաբեկչական կազմակերպություն չէ։ «Թուրքիան մտադիր է հետագայում ևս աջակցել «Սիրիայի ազատ բանակին»»,- ընդգծել է Էրդողանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031