«Թուրքիան պատրաստ է հանդես գալ որպես Սիրիայում հաշտության երաշխավոր». Չավուշօղլու
Թուրքիան ձգտում է նրան, որպեսզի Սիրիայում հրադադարը հաստատվի մինչև տարեվերջ, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։
«Անկարան ձգտում է հասնել Սիրիայում կրակի համընդհանուր դադարեցման մինչև տարեվերջ։ Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ հանդես գալ որպես հրադադարի երաշխավոր»,- հայտարարել է Չավուշօղլուն Ahaber հեռուստաալիքի եթերում։ Նա հավելել է, որ բոլոր օտարերկրյա զինված խմբավորումները, այդ թվում՝ շիական «Հեզբոլլահը», պետք է հեռանան Սիրիայի տարածքից։