Բաժիններ՝

Այսուհետ Թուրքիայի նախագահը կարող է լինել կուսակցական

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքները: Այս մասին հայտնում է թուրքական milliyet.com.tr-­ն:

Հանձնաժողովի կողմից հաստատված նոր սահմանադրական օրենքի համաձայն` Թուրքիայի նախագահ ընտրված անձը կարող է ունենալ կուսակցական պատկանելություն:

Թուրքիայի նախագահ ընտրված անձի կուսակցական լինելու արգելքը ընդունվել էր դեռեւս 1950 թվականի մայիսի 4­-ին, Թուրքիայի պատմության մեջ առաջին ազատ համամասնական ընտրությունների ժամանակ խորհրդարանում ամենաշատ տեղերը ստացած Դեմոկրատական կուսակցության օրոք եւ գործում էր մինչեւ այժմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031