Բաժիններ՝

Արգենտինայում քարկոծել են նախագահի ավտոմեքենան

Ավտոմեքենայի ուղղությամբ, որով ընթացել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին, քարեր են նետել։ Դեպքը տեղի է ունեցել Նեուկեն նահանգում, ուր Մակրին ժամանել էր այցով: Այս մասին հայտնում է Clarin պարբերականը։

Ինչպես նշել են Արգենտինայի նախագահի վարչակազմից, Մակրիի այցի օրակարգն անփոփոխ է մնացել։ Նախնական արդյունքներով պարզվել է, որ ավտոմեքենայի ուղղությամբ քարեր է նետել 10 մարդ։

Արգենտինայի նախագահը չի տուժել, կոտրվել են ավտոմեքենայի մեքենաները։ Չարագործներին կանգնեցրել է ոստիկանությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս