Նիկոլայ Բորդյուժան հայ-ադրբեջանական սահմանի միջադեպերի առնչությամբ հայտարարություն է տարածել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածել՝ կապված այսօր Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը առնչությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը չափազանց մեծ մտահոգությամբ է ընդունել Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մերձակայքում տեղի ունեցած զինված միջադեպի մասին լուրը։

«ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այդ գործողությունները դիտարկում ենք որպես սադրիչ, մասնավորապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվել էր ծանր սպառազինություն և զրահատեխնիկա։ Թվում էր, թե հաշվի առնելով ջանքերը, որոնք ձեռնարկվել են երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների ղեկավարների կողմից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը վերջապես ավելի կակտիվանա:

Սակայն, վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող հաղորդագրությունները կրակի դադարեցման մասին համաձայնագրի շարունակական խախտումների մասին, ավելին, դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը, որը հանգեցրել է զինծառայողների կորուստի, լուրջ անհանգստություն է հարուցում»,- աված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս