Վրաստանը և «Գազպրոմը» չեն կարողացել պայմանավորվել Հայաստան ռուսական գազի տարանցման վճարման վերաբերյալ
Վրաստանը և «Գազպրոմ» ընկերությունն այս տարի այլևս չեն կարող պայմանավորվածություն ձեռք բերել 2017թ. Հայաստան ռուսական գազի տարանցման մատակարարումների վճարման հարցում համագործակցության վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։
Բանակցությունների երկրորդ փուլը, ինչպես և առաջինը, անարդյունավետ է անցել, քանի որ կողմերը չեն կարողացել գալ փոխզիջման, թեև գործող տարանցման պայմանագրի ժամկետն սպառնում է 2016թ. դեկտեմբերի 31-ին։ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ բանակցությունները շարունակվելու են:
Նրա խոսքով՝ Թբիլիսիի դիրքորոշումն անփոփոխ է. Ռուսաստանը, թեև ցանկանում է Վրաստանի տարածքով գազի տարանցման համար վճարել գումարով, բայց վրացական կողմը ցանկանում է պահպանել վճարման նախկին կարգը՝ ստանալով Հայաստան մատակարարվող ռուսական գազի ծավալի 10%-ը: Բանակցություններն անցկացվում են Վիեննայում, սակայն հերթական բանակցության անցկացման մասին տեղեկություններ չկան։