![](/banners/BeFunky-design.jpg)
Փրկարարները Սև ծովից դուրս են բերել «Տու-154»-ի բոլոր հիմնական բեկորները
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/1484868650.jpg)
Փրկարարները Սև ծովից դուրս են բերել ավիաաղետի ենթարկված ռուսական «Տու-154» օդանավի բոլոր հիմնական բեկորները, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Նրա խոսքով՝ որոնողափրկարարական գործողությունները ինքնաթիռի կործանման վայրում ավարտվել են։ Գործակալության զրուցակիցը հավելել է, որ փրկարարները հայտնաբերել են 19 զոհի մարմին, նրանցից 17-ը տեղափոխվել է Մոսկվա։ Լաբորատորիայում, որտեղ անցկացվելու է գենետիկական փորձաքննությունը, նույնպես գտնվում են մարմնամասեր։