Նեպալը եւ Հնդկաստանը դարձել են աղտոտված օդի ամանաբաձր խտությամբ երկրները:
Գվատեմալայում դատարանը նախկին զինվորական Սանտոս Լոպես Ալոնսոյին հինգ հազար տարուց ավելի բանտարկության է դատապարտել ավելի քան 30 տարի առաջ 171 մարդու սպանությանը մասնակցելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է Չինաստանի հետ հասնել առևտրային համաձայնագրի՝ այդ երկրի առաջնորդ Սի Ցզինպինի հետ առաջիկա հանդիպման ընթացքում:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում (ԿՀՎ) ձայնագրություն է հայտնվել, որից հայտնի է դառնում, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամադ բին Սալման ալ Սաուդը կարգադրում սպանել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիին:
Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ և ԱՊՀ գագաթաժողովներին ընդառաջ եվրասիական տարածաշրջանի հիմնական ինտրիգի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ կրքերը չեն հանդարտվում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ կարող է առաջին անգամ այցելել Աֆղանստան:
ՄԵՆՔ դաշինքը ներկայացնում է նախընտական համամասնական ցուցակը, որում ընդգրկված է 133 թեկնածու:
Ադրբեջանի անվտանգության ծառայությունը իրականացրել է հատուկ գործողություններ, ինչի արդյունքում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք մեղադրվում են Սիրիայում գործող ահաբեկչական խմբի ֆինանսավորելու մեջ:
«Եթե ինչ-որ մեկը գտնում է, որ ինչ-որ մի քաղաքական ուժ, անկախ ով լինելուց, խախտում է Ընտրական օրենսգիրքը, իրավունք ունի դիմել ԿԸՀ և վիճարկել տվյալ քաղաքական ուժի գրանցումը»։
Արտասահմանում ծառայող ամերիկացի զինվորականներն ավելի քան 136 տոննա հնդկահավի միս են ստացել Գոհաբանության օրվա առթիվ, որը նշվում է նոյեմբերի 22-ին:
«Սևի ու սպիտակի բաժանումը հավանական տարբերակ է, հատկապես, որ գլխավոր սևն ու գլխավոր սպիտակը մասնակցում են ընտրություններին: Այս համատեքստում լուրջ քաղաքական պայքար, որի տակ ես հասկանում եմ ծրագրեր, գաղափարներ, արժեհամակարգեր, չեն լինելու»:
ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկության իրավունք ունեցող 2 մլն 574 հազար 916 քաղաքացիների 0,05%-ը պատգամավորության թեկնածու է:
Լոնդոնի եւ Բրյուսելի ներկայացուցիչները համաձայնեցրել են ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների վերաբերյալ հռչակագրի նախագիծը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ «Իմ քայլի» կարգախոսը «ոչ լավ, ոչ վատն» է. «Երկար է ու հիշվող չի»:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի կնքումը հասանելիության սահմաններում է:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ստորագրեցի Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Հայտնի է դարձել Հայաստանի Հանրապետական կուսակցության կարգախոսն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում: Կուսակցությունն առաջիկա արչտահերթ խորհրդարանական ընտրություններում հանդես կգա «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին» կարգախոսով:
Կոսովոյի վարչապետ Ռամուշ Խարադինայը, չնայած Բրյուսելի պահանջին, հրաժարվել է իջեցնել 100 տոկոսի չափով սերբական ու բոսնիական ապրանքների վրա դրված մաքսատուրքերը:
«Արդեն ունենք 36 երկարաժամկետ դիտորդ, ովքեր տեղաբաշխված են ՀՀ բոլոր 38 ընտրատարածքներում: Նախընտրական շրջանում դիտարկելու ենք ընտրական հանձնաժողովների գործունեությունը՝ ընտրությունների կազմակերպման հարցով, նախընտրական քարոզչությունը, շտաբների աշխատանքները, քարոզարշավի ֆինանսավորման, ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրները և դրանցից ածանցվող մի շարք մանր խնդիրներ», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Ալիկ Պետրոսյանը:
Մոսկվան եւ Թեհրանն ապահովում են իրենց առեւտրատնտեսական գործարքավարությունների անվտանգությունը եւ դրանք պաշտպանում են արտաքին ներգործությունից:
Ատոմային 1ներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հերթական անգամ հաստատել է, որ Իրանը շարունակում է կատարել այն պարտավորությունները, որոնք տրվել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակում:
«Դա ասում է մի մարդ, որը մի թևից անցել է մյուս թևին: Ես հիշում եմ, առաջին վառ տպավորությունը, որ ես ունեցել եմ Դավիթ Շահնազարյանից, դա մարտի 1-ին նախորդող օրն էր, երբ ես գտնվում էի Մյասնիկյանի արձանի մոտ և Դավիթ Շահնազարյանը եկել էր ու մարդկանց, որոնք հավաքվել էին դեսպանատների մոտ, որպեսզի պաշտպանվեն այն օրվա իշխանության գրոծողություններից, փորձում էր համոզել, որ նրանք տեղափոխվեն Հրազդան մարզադաշտ»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում չկարողացան համաձայնության գալ Brexit-ից հետո Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների սկզբունքների շուրջ, ինչը կասկածի տակ է դնում ԵՄ-ի՝ նոյեմբերի 25-ին նշանակված գագաթնաժողովի անցկացումը:
Հյուսիսային Կալիֆոռնիայում անձրեւներ են տեղում, ինչը հեշտացրել է հրդեհների դեմ մղվող պայքարը, որոնք ահա արդեն մի քանի շաբաթ է՝ մոլեգնում են նահանգում:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հերքում է, որ իրենք ասել են, թե Հայաստանում բոլոր հիմնարկներում բոլորը կոռումպացված են: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում, հակադարձելով ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, Ա.Սիմոնյանը հայտարարեց, որ բոլոր հիմնարկներում կան աշխատողներ, որ կոռումպացված չեն, լավ մասնագետներ են և իրենք ասել են, որ կադրային ջարդ չեն անելու:
ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականները միացրել են ճանապարհն ապառազմականացված գոտում:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը չի գտնում, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում խախտել է օրենք կամ չարաշահել է վարչական ռեսուրսը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանի և Էդուարդ Շարմազանովի մոտ լավ է ստացվում Նիկոլ Փաշինյանի ձողիկն ու փայտիկը մեկնաբանելը:
Նա ընգծեց, որ եթե Փաշինյանը պաշտպանության նախարար է նշանակում ՀՀԿ օրոք ՊՆ փոխնախարարին, դա նշանակում է բանակում համատարած կոռուպցիա չի եղել, ԱԱԾ տնօրեն է նշանակել Արթուր Վանեցյանին, որը Երևանի ԱԱԾ պետի տեղակալը, այսինքն՝ եթե Վանեցյանը չի եղել կոռուպցիոն սկանդալում, ուրեմն` առնվազն Երևանի մակարդակով կոռուպցիա չի եղել ԱԱԾ-ում, նույն կերպ Ֆելիքս Ցոլակյանը, Հունան Պողոսյանը, Վալերիյ Օսիպյանը և այլք. «Իմիջայլոց, ինչքան խելքը գլխին կադրեր ունի, մեր իշխանությունից են եկել»:
Հնդկաստանի Մադհյա-Փրադեշի նահանգում երկու ավտոբուսների բախվելու հետեւանքով զոհվել է առնվազն ութ մարդ, որոնցից յոթը դպրոցականներ են: