ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը վերաքննիչ դատարանում մակագրվել է դատավոր Ռուբեն Մխիթարյանին։
«Մարդիկ ինչո՞ւ են 80 հազար դրամ աշխատավարձի հույսին մնում, երբ երկրում կան հնարավորություններ։ Ասում են՝ կախարդական փայտիկը ո՞րն է, կախարդական փայտիկն այն է, որ մեկ ամսում երկրում 38 հազարով գրանցված աշխատողների թիվն ավելանում է, բա դա կախարդական փայտիկ չէ՞»,- այսօր մեկնարկած քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Երկիր Մեդիա» Հ/Ը եթերում, անդրադառնալով քարոզարշավից առաջ վարչական ռեժիմի չարաշահմամբ արդեն իսկ քարոզարշավ անցկացնելու՝ ՀՀԿ, ՀՅԴ կուսակցությունների և «Մենք» դաշինքի ահազանգերի վերաբերյալ իշխանությունների այն հակադարձմանը, թե Ընտրական օրենսգիրքը չի արգելում քարոզարշավը, և բացի այդ, իրենք էլ կարող են իրենց համակիրներին հավաքել ու շփվել նրանց հետ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ իշխանությունների այդ մոտեցումը չափազանց պարզունակ է։
Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ և ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն: Այդ մասին Փաշինյանը նշեց՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությանը, թե Արցախում ևս պետք է լինի հեղափոխություն, «որպեսզի պայթյուն տեղի չունենա»:
«Մեր ընտրողները միայն այս 6 ամիսների ընթացքում գործող իշխանություններից հիասթափված մարդիկ չեն, թեպետ մտահոգության ու հիասթափության առիթ այս նոր իշխանությունները տվել են թե ներքին, թե արտաքին քաղաքականության, թե տնտեսության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, և թե մի շարք այլ ոլորտներում»։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո համաձայնության կառավարություն ձևավորելու իմաստ չկա:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջերս Կիև կատարած այցի ընթացքում առաջին անգամ նշել է Եվրոպական միությանն Ուկրաինայի ադամակցության համար անհրաժեշտ ժամանակահատվածը՝ 5-8 տարի:
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների, ինչպես նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախագահ Հաքան Ֆիդանի Սոչիում ունեցած հանդիպումները ԱՄՆ-ին ստիպել են նոր քայլեր ձեռնարկել Սիրիայում: Այս մասին հայտնում է թուրքական աղբյուրը և հավելում, որ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը խուճապի է մատնել ԱՄՆ-ին:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթն ուղեկցող շտապօգնության մեքենաների վրա տեղադրված քարոզչական դրոշներին, ինչը համարվում է վարչական ռեսուրսի կիրառում, գրում է.
Կանանց և արդարության 3-րդ միջազգային համաժողովում ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել է, որ կանաց ու տղամարդկանց միջև չի կարող լինել ամբողջական հավասարություն:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի քուրդ գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի մասին հայտարարութունը, ասել է, որ վերջինս չափն անցել է:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակակշիռների ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ: Հանրապետականի հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ արտերկրից փոխանցվող գումարները ՉԵՆ ՀԱՐԿՎԵԼՈՒ: ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵՑ ԻՐ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ:
«Երեկ պայմանավորվեցինք, որ վարչական ռեսուրսի միջազգային չափանիշները պետք է հրապարակեք, հրապարակե՞լ եք»,- այսօր մեկնարկած քայլերթի ժամանակ լրագրողներին դիմեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հարթակը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները, ամենակարևորը՝ իշխանությունը վերադարձվել է ժողովրդին»,- այսօր մեկնարկած քայլերթի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՊԿ-ում Նիկոլը ճիշտ է իրեն պահում: Որքան սրի հարաբերությունները Լուկաշենկոյի հետ, այնքան Հայաստանի դերը կմեծանա և ՀԱՊԿ-ում և աշխարհում: Մամուլում պետք է քննարկել Երևանում Բելառուսի ընդդիմության ֆորում կազմակերպելու տարբերակը, թող պախանին այդ լուրը հասնի, դա իր թույլ կողմն է»:
«Այսօր մենք սկսում ենք նոր՝ շատ ավելի երկար քայլարշավ, որը փոխանցվելու է կառավարությունից կառավարություն, սերնդից սերունդ»,- այսօր մեկնարկած քայլերթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անզեն աչքով կարելի է նկատել, որ վերջին շրջանում նվազել է ընդհանուր ակտիվությունը հատկապես կայքերում և սոցցանցերում: Սա, իհարկե, կարելի է պայմանավորել Ամանորի հանգամանքով, որին հայերը սկսում են պատրաստվել նախապես՝ մեկ-երկու ամիս առաջ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Որևէ մեկը չկասկածի՝ Մարտի 1-ի գործը բացահայտվելու է մինչև վերջին անկյունները. ուղիղ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Փաստ» թերթը գրում է. «Այսօր կայանալիք երթը Երևանի փողոցներով, որ նախօրեին ազդարարվեց Փաշինյանի կողմից ուղիղ եթերով, ըստ էության, չունի գործառութային կոնկրետ նշանակություն: Այն ավելի շատ ծիսական, արարողակարգային բնույթ ունի:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ չկա ՔՊ ցուցակում։ Նա հիշեցրեց, որ ինքն անարխիստ է եւ որեւէ ընտրության չի մասնակցում, դրա համար չկա ՔՊ ցուցակում՝ մոռանալով, որ Գյումրու ավագանու անդամ է, եւ ասաց՝ ժողովի է։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ինչպե՞ս են գնահատում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթը՝ հարցրինք ՀՀԿ քարոզչական պատասխանատու Արմեն Աշոտյանին։
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ապարանում հայտարարում էր, որ կտրելու են ընտրակաշառք բաժանողների ձեռքերը: Հիմա ճիշտ ժամանակն է, որ բացահայտվեն ընտրակաշառքի բաժանման թաքնված ձեւերը: Դրանցից ամենատարածվածը թեկնածուների կողմից նախընտրական շտաբներում ակտիվիստների ընդունելն է:
Նիկոլ Փաշինյանի նկարով դիմակներ է կրելու, «դուխով» շապիկներ եւ հեղափոխության այլ ատրիբուտներ է օգտագործելու։ Մեր լրագրողին նա ասել, որ եղել է նման քննարկում, բայց դեռ վերջնական որոշում չունի՝ ինչպես անցկացնել քարոզարշավը։
«Էրդողանի խոսնակի նմանատիպ հայտարարությունները ցույց են տալիս այն, ինչի կասկածը շատերն ունեցել են` ռուս-թուրքական համագործակցություն՝ տարբեր փուլերում Հայաստանին զիջումներ պարտադրելու նպատակով»:
Աշխատանքը պետք է հաճույք պատճառի՝ սա է Լաս Վեգասի հայազգի գործարար Հրաչ Արթինյանի մոտեցումը, ով, իր իսկ խոսքերով, տասնամյակներ շարունակ երազել է ունենալ սիգարների խանութ: Իր երազանքը գործարարն այնուամենայնիվ իրականացրել է՝ վերջերս Լաս Վեգասում ավագ եղբոր հետ բացելով սիգարների խոշորագույն խանութը քաղաքում։
«Երբ ասում ենք՝ դեկտեմբերի 9-ին ժողովուրդն ընտրելու է ընդդիմություն, խոսքը՝ 7-րդ գումարման խորհրդարանում ընդդիմություն լինելու մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան հարցի, թե ՀՀԿ-ականները նշում են, որ միակ ընդդիմությունն իրենք են, քանի որ միայն իրենք են քննադատել նոր իշխանություններին։
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տևական ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով փորձել է երկկողմ հանդիպում ունենալ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեկ տարվա ընթացքում ընդհանուր 95․750 թուրքական լիրա կամ շուրջ 17․400 ԱՄՆ դոլար արժողությամբ նվերներ են տրվել։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
Իսրայելապաղեստինյան հակամարտության շրջանում տեղ գտած վերջին սրացումները լուրջ քաղաքական հետևանքներ ունեցան Իսրայել պետության համար:
«Ակնհայտ է, որ նոր մեդիաներն առաջացրել են լուրջ խնդիրներ հենց լրագրության հետ կապված: Երբ նոր էին ստեղծվել նոր մեդիաները, մեծ աժիոտաժ էր առաջացել, որովհետև հասկանալի էր դարձել, որ խոսքի ազատությունը ստանում է մի ահռելի հնարավորություն, որոնք նախկինում չէին եղել»: