«ՌԴ-ն և Իրանն իրենց առևտրական գործառնությունները պաշտպանում են արտաքին ներգործությունից». Զախարովա

Մոսկվան եւ Թեհրանն ապահովում են իրենց առեւտրատնտեսական գործարքավարությունների անվտանգությունը եւ դրանք պաշտպանում են արտաքին ներգործությունից: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 22-ին կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչ վերաբերում է միջբանկային ոլորտում Ռուսաստանի եւ Իրանի համագործակցությանը, այն տեղի է ունենում հետեւողականորեն եւ արդյունավետորեն, պրոֆիլային աշխատանքային խմբերը գործում են առեւտրատնտեսական համագործակցության երկկողմ կառուցվածքի շրջանակներում: Մոսկվան եւ Թեհրանը պլանաչափորեն եւ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կնքումից շատ առաջ աշխատել են եւ շարունակում են աշխատել, որպեսզի իրենց օրինական տնտեսական կապերը վտանգազերծեն արտաքին ներգործությունից»,- ասել է նա:

ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվայում ափսոսում են, որ Համաշխարհային միջբանկային ֆինանսական կապուղիների ընկերությունը (SWIFT) ենթարկվեց ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցներին, որոնք սահմանվեցին նոյեմբերին, եւ մի շարք բանկեր եւ վարկային կազմակերպություններ, ներառյալ Իրանի Կենտրոնական բանկը, անջատեց բանկային համակարգից:

«Մենք տեղեկատվություն չունենք, որ նման որոշումն արտոներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կամ որեւէմիջազգային-իրավական ատյան, որոնց որոշումներն օրինական լինեին»,- հավելել է դիվանագետը:

Տեսանյութեր

Լրահոս