Ալեն Սիմոնյանը ՀՀԿ-ին խորհուրդ է տալիս իր համակրների հետ երթ անել
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանի և Էդուարդ Շարմազանովի մոտ լավ է ստացվում Նիկոլ Փաշինյանի ձողիկն ու փայտիկը մեկնաբանելը:
«Մեկը ձողն է մեկնաբանում, մեկը՝ փայտիկը: Ես կարծում եմ՝ իրենք այդ նույն ոճաբանության մեջ շատ ու շատ ասելիք կունենան մեր ժողովրդին»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:
Հակադարձելով ՀՀԿ-ի քննադատությանը, թե Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը երթ է կազմակերպել՝ տեսնելով, որ տնտեսություն զարգացնելն իր մոտ չի ստացվում, Ա.Սիմոնյանը խորհուրդ տվեց ՀՀԿ-ին՝ իր համակրների հետ երթ անել.
«Առաջարկում եմ՝ Բաղրամյանից իջնեն, ու տեսախցիկներն ուղեկցեն նրանց, տեսնենք՝ ժողովուրդն ի՞նչ կասի պարոն Աշոտյանին՝ իր առաջարկներին ի պատասխան»: