Յամալը կրկնել է Պելեի ցուցանիշը
Իսպանիայի հավաքականը կիրակի օրն Աշխարհի առաջնությունում հանդիպել է Սաուդյան Արաբիայի հետ։ Այս մասին գրում է armsport-ը։
Հաշիվը բացվել է 10-րդ րոպեին, երբ Լամին Յամալը գոլ խփեց։
18-ամյա Յամալը դարձավ ընդամենը երկրորդ ֆուտբոլիստը մինչ 19 տարեկան ֆուտբոլիստների շրջանում, որը բացել է հանդիպման հաշիվը Աշխարհի առաջնության խաղում։
Առաջինը Պելեն էր, որը 1958 թվականի Աշխարհի առաջնությունում 17 տարեկանում բացեց խաղի հաշիվը Ուելսի դեմ խաղում։

