Բաժիններ՝

Ինչպես ազատվել ատամի ցավից ընդամենը մի քանի վայրկյանում

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան.

  • ատամի կոտրվածք
  • ատամի կորուստ
  • ատամի փչացում
  • կարիես
  • լնդերի բորբոքում
  • քնի ժամանակ ապնոէի սինդրոմ
  • ստորին ծնոտի հոդերի բորբոքում
  • պլոմբի սխալ տեղադրում։

Ատամի ցավը զգալիորեն իջեցնում է կյանքի որակը, այն հաճախ թույլ չի տալիս քնել, ուտել և խոսել։ Եթե ատամի ուժեղ ցավը ձեզ հաճախ է անհանգստացնում, ապա գերադասելի է դիմել ստամնաբույժի օգնությանը։ Իսկ եթե ատամը սկսել է ցավել այնպիսի պահի, երբ հնարավոր չէ դիմել բժշկի օգնությանը, գոյություն ունի միջոց, որը կօգնի ժամանակավորապես մեղմել ցավը։

Բաղադրիչներ

  • ½ թեյի գդալ երիցուկի փոշի
  • ½ թեյի գդալ կոկոսի յուղ։

Ինչով է օգտակար այս միջոցը։ Երիցուկի փոշին քիմիական միացություն է պարունակում, որը մեղմացնում է ատամի ցավը։ Կոկոսի յուղը հակամիկրոբային հատկություններ ունի։

Պատրաստման եղանակը և օգտագործումը։ Ապակե տարայի մեջ խառնեք երկու բաղադրիչները։ Ատամի խոզանակի միջոցով քսեք ցավող ատամին։ Պրոցեդուրան կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930