«Հրապարակ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի շուրջ թեժ կրքեր են ծագել։ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է, որ իր հովանավորյալին դարձնի թաղապետ․ խոսքը ՔՊ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար, 26-ամյա Ռազմիկ Մկրտչյանի մասին է, ով իր համակիրների միջոցով վերջին օրերին Ֆեյսբուքում ուղղակի տեռոր է անում գործող իշխանություններին։
Երևի մարդիկ ուզում են Հայաստանում ևս մի քանի ագամ հեղափոխական իրավիճակներ ստեղծվեն, նոր հասկանան, որ մեր քաղաքացիները լուրջ էին մոտենում, երբ գարնանը հեղափոխություն էին անում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Իմ քայլը» դաշինքը առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը տեղերում անցկացնելու է խիստ համամասնական սկզբունքով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ընտրություններում կարեւոր դերակատարներ են լինելու գյուղապետերը։ Մեր տեղեկություններով, բոլոր փողատերերը, որոնք անցած ընտրություններում խորհրդարան են անցել ընտրակաշառք բաժանելով, այս անգամ ապավինելու են իրենց ընտրատարածքների գյուղապետերին։
Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը՝ ԵԿՄ անդամ Պետրոս Ամիրյանը, «Մենք» դաշինքով պատգամավորության թեկնածու է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն թիվ 1 ընտրատարածքում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը չի անդրադառնալու Գեղարքունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչին՝ իրենց վստահության քվե տալ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։
Նոր, ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցից։ Երեկ արդեն իսկ ՀՀԿ-ն վարչապետին մեղադրել էր քարոզարշավի մեկնարկից շուտ նախընտրական քարոզչությամբ զբաղվելու համար, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է:
«Բնական է, որ դեկտեմբերի 6-ին` սպասվող խորհրդարանական ընտրությունների շեմին, Փաշինյանը կցանկանար Սանկտ Պետերբուրգում հասնել գլխավոր քարտուղարի պաշտոնին, որը հավելյալ դիվիդենտներ կհաղորդեր իր քաղաքական թիմի վարկանիշին»:
«Ինձ բացարձակապես չի խանգարում այն, որ հայտնվել եմ մի ցուցակում, ուր կարող են գաղափարապես տարբեր հայացքներ ունեցող մարդիկ լինել մի շատ պարզ պատճառով»:
Հարցազրույց «Քաղաքացու որոշում» կուսակցության մամլո խոսնակ, գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի հետ:
«Հայ-թուրքական սահմանը լինելու է, այն պետք է պահել, և եթե Հայաստանը հասել է այն վիճակին, որ այնքան զինծառայող, հնարավորություններ ունի, որ կարող է այդ սահմանը պահել, բնականաբար, այս խնդիրն այլ դաշտում է քննարկվելու»։
«Հայաստանի համար ամերիկյան զենքը բավական թանկ արժե, և դժվար թե Հայաստանը կարողանա առաջիկա տարիներին հավակնել ձեռք բերել այդ զենքը, եթե, իհարկե, այն էժան գնով կամ արտոնյալ պայմաններով մեզ մատակարարելու քաղաքական մակարդակի վրա որոշում չկայացվի»:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Եվրամիությունը և Վրաստանը եկել են համաձայնության՝ 25 նախագծերի և ծրագրերի շուրջ, այդ թվում՝ բիզնեսի և տնտեսության աջակցության ոլորտներում, նաև տրանսպորտի և կրթության զարգացման հարցում:
Նոյեմբերի 21-ին արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1329-րդ հանդիպմանը, որի շրջանակներում կազմակերպության նախագահությունը Խորվաթիայից փոխանցվեց Ֆինլանդիային:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում և դրան հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմն ամբողջությամբ կատարել է ժողովրդին տված խոստումները։
«Ժողովրդավարության և կրթության ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնը» զեկույց է հրապարակել, որտեղ ներկայացված են տվյալներ ընթերցանության հանրային ցուցանիշների մասին:
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ Բելառուսից Հայաստան է ներմուծվել մեծ քանակությամբ մսամթերք և մտահոգություններ կան, որ այդ մսամթերքը Բելառուսից չէ, այլ որևէ երրորդ երկրից։
Նոյեմբերի 21-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարությամբ տեղի ունեցավ 2016-2020թթ. ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև համագործակցության ծրագրի միջնաժամկետ վերանայմանը նվիրված նիստ:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե վիթխարի կարողություն է կորցրել միաժամանակ իր ընկերության գործերով զբաղվելու եւ նախագահի պարտավորությունները կատարելու անհնարինության պատճառով:
Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավոր Ֆերհաթ Էնջուն Շիրնակի մարզից, վերջերս խիստ քննադատական ելույթ ունեցավ թուրքական խորհրդարանում թուրքերի և Թուրքիայի վերաբերյալ: Ես նոր եմ հայտնաբերել նրա համարձակ ելույթի տեսանյութը Յութուբում:
Թուրքական «Sözcü» թերթի կայքն անդրադարձել է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք նոր՝ 3-րդ սերնդի 5000 անվանական արժեքով թղթադրամի վրա Վիլյամ Սարոյանին պատկերելուն:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման առիթը ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում տնօրեններին և ուսուցիչներին օրինականության սահմաններում պահելու խնդիրն է: Երևանի քաղաքապետն այս կապակցությամբ շեշտել է, որ ոլորտի աշխատակիցներն աշխատանքային ժամերին պետք է ներգրավված լինեն միայն կրթական գործընթացներում:
Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը, որն անցած շաբաթվա վերջին է նշանակվել այդ պաշտոնում, չի բացառում երկրում հանրաքվեի կրկնական անցկացումը Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման շուրջ:
Նոյեմբերի 21-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը հանդիպում ունեցան ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
Եվրոպական միությունը հատկացնում է 850,000 եվրո աջակցություն Հայաստանում քաղհասարակության երեք նոր ծրագրերին ընտրությունների նախապատրաստման և մոնիթորինգի համար:
«Մենք» դաշինքի անդամ Անուշ Լալայանի խոսքով՝ իրենց դաշինքում համախմբված են բոլոր լիբերալ ուժերը, անդամներն ավելի երիտասարդ են և ունեն մեծ ներուժ։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տիկին Լենա Նազարյանին ասեք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը ոչ թե այն է, ինչ ինքն է մտածում, այլ այն է, թե ինչ է նախատեսված միջազգային չափանիշներով: Իսկ այդ չափանիշներով գործող ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ համար նախատեսված են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ:
Եվրահանձնաժողովը դարձյալ մերժել է Իտալիայի 2019 թվականի բյուջեի նախագիծը, որը Հռոմը լրամշակել էր եվրոպական նորմերին դրա անհամապատասխանության պատճառով:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը իներցիայով չի շարժվում, Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ հստակ, զգուշավոր, մտածված հաշվարկ է մեր անվտանգության ճարտարապետությունը կառուցելու առումով: