Եթե փակեք Հորմուզի նեղուցը, երկիր չեք ունենա․ Թրամփ
Թրամփը սպառնացել է Իրանի պատվիրակներին. «Եթե փակեք Հորմուզի նեղուցը, երկիր չեք ունենա»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շվեյցարիայում ընթացող բանակցությունների ժամանակ խիստ նախազգուշացում է հնչեցրել Իրանի պատվիրակության հասցեին՝ սպառնալով կործանարար հետևանքներով, եթե Թեհրանը գնա ռեգիոնալ էսկալացիայի։
«Կփակեք Հորմուզի նեղուցը, և դուք այլևս երկիր չեք ունենա։ Դուք նույնիսկ չեք հասցնի վերադառնալ ձեր անիծյալ երկիր»,- հայտարարել է Թրամփը իրանցի բանակցողներին։

