
ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի զինվորականները միացրել են ճանապարհն ապառազմականացված գոտում

ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականները միացրել են ճանապարհն ապառազմականացված գոտում: Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սեուլը եւ Փհենյանը 65 տարվա ընթացքում առաջին անգամ կմիացնեն 12 մետր առավելագույն լայնությամբ գրունտային ճանապարհն ապառազմականացված գոտում:
«Դա պատմական նշանակություն ունի, քանի որ ուղու բացումը, որը Հյուսիսն ու Հարավը միացնում է այն շրջանում, որտեղ տեղի են ունեցել ամենակատաղի մարտական գործողությունները, թույլ կտա արդյունավետորեն առաջ տանել աճյունների որոնման համատեղ աշխատանքը՝ երբեմնի պատերազմի սպիները հարթելու համար»,- ասված է գերատեսչության մամուլի տեղեկագրում:
Նախագիծը ռազմական համաձայնագրի մի մասն է, որը երկու երկրների պաշտպանության նախարարներն ստորագրել են այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարները Փհենյանում հանդիպեցին 2018 թվականի սեպտեմբերին կայացած գագաթնաժողովում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: