Բաժիններ՝

Որոնք են օդի աղտոտվածության ամենաբարձր ցուցանիշն արձանագրած երկրները

Նեպալը եւ Հնդկաստանը դարձել են աղտոտված օդի ամանաբաձր խտությամբ երկրները: Այդ մասին հաղորդվում է այն հետազոտության մեջ, որը կատարել է Չիկագոյի համալսարանի էներգետիկական քաղաքականության ինստիտուտը: Հետազոտության տվյալներով՝ այդ երկրներում օդի աղտոտվածությունը տեղի բնակիչների կյանքի տեւողությունը կրճատում է մոտավորապես չորս տարով:

Ըստ որում Հնդկաստանի Բիհարի, Ութար Փրադեշի նահանգներում աղտոտվածության աստիճանն էլ ավելի բարձր է այնտեղ կյանքի տեւողությունը 6 տարով պակաս է այն տեւողության համեմատությամբ, որը կարող էր լինել, եթե կատարվեին օդի մաքրության պահպանման այն պայմանները, որոնք առաջարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Հետազոտության մեջ նշված է, որ աշխարհում մոտավորապես 5,5 միլիարդ մարդ բնակվում է այն տարածաշրջաններում, որտեղ օդի աղտոտվածության աստիճանը գերազանցում է ԱՀԿ-ի նորմաները: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ Ասիան ռեկորդակիր է այդ ցուցանիշով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս