Թուրքիայում նախատեսվում է նահանգների թիվը հասցնել 106-ի

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայում սկսվել են նախապատրաստական ​​աշխատանքները կապված նահանգների թվի ավելացման հետ։ Նշենք, որ Թուրքիայում կա 81 նահանգ ու նախատեսվում է դրանց թիվը ավելացնել 25-ով՝ հասցնելով 106-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Լրատվամիջողները գրում են, որ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը դա անում է առաջիկա ընտրությունների համար։

Այս հարցով պաշտոնական օրենքի նախագիծ դեռևս չի ներկայացվել Թուրքիայի մեջլիս, այնուամենայնիվ, իշխող կուսակցությունը նախատեսում է կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ՝ կախված ընտրությունների օրից:

Թուրքիայի «Ազգային շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին 2023-ին ներկայացրել էր «100 նահանգ, 1000 շրջան 100-րդ տարում» նախագիծը, ինչին աջակցել էր ԱԶԿ-ն: Ընդդիմադիր կայքերը գրում են, որ նոր նահանգների ստեղծման համար պետք է բավարարվեն որոշակի չափանիշներ։

Այդ չափանիշներն են՝ բնակչության թիվը առնվազն 100․000 մարդ, շրջանային կենտրոնը առկա քաղաքի կենտրոնից պետք է լինի առնվազն 30 կիլոմետր հեռավորության վրա, տնտեսական զարգացման մակարդակը և տրանսպորտային ենթակառուցվածքները։ Ներկայումս նահանգ դառնալու համար նախատեսված 25 շրջաններում բնակվում է ընդհանուր առմամբ 3մլն 535․454 մարդ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930