ՀՀ նախագահը, ԱԺ պատգամավորները և կառավարության անդամները նախընտրական շրջանում կարող են համատեղել քարոզչության գործընթացը իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրն ընթրիքն անցկացրել է ընտանեկան միջավայրում՝ Ֆլորիդայի իր Մար ա Լագո նստավայրում:
«Իշխանությունը ուժեղի դիրքերից պիտի ավելի համեստ լինի, էս երթերն ո՞ւմ աչքն է մտցնում»:
Մինչև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչությունն իրավաչափ է, և Ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ:
Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան՝ վիճարկելու Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքի վերաբերյալ:
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը աղավաղված լուրերի հոսքը կանխելու նպատակով կարևորում է Հայաստանում լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման պրակտիկայի կիրառումը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է վարչական ռեսուրսի օգտագործման և գիտակրթական հաստատությունների բնականոն գործունեությունը խաթարող կառավարության նոր, գաղտնի նախաձեռնությանը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ ԵՄ-ի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի կոմիսար Յոհաննես Հանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կոսովոյում եւ Մետոքիայում սրված իրադրությունը:
Աֆղանստանի հարավ-արեւելքում առնվազն 12 զինծառայող է զոհվել մզկիթում իրականացված պայթյունի հետեւանքով, վիրավորների թիվը հասնում է 33-ի:
«Շատերը նշում են, որ քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր, բայց, չէ՞ որ ոչ ոք չէր արգելում նոյեմբերի սկզբից, երբ հայտնի դարձավ, որ դեկտեմբերին լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քարոզարշավ իրականացնել։ Ի՞նչն է խանգարել նրանց։ Քարոզարշավը պարտադիր չէ զուտ քարոզարշավի ձևով անցկացնել, դրա տարբերակները բազմաթիվ են՝ մամուլի ակումբներում, հյուրանոցներում դահլիճների վարձակալություն, քո տեսակետն այս կամ այն հարցի վերաբերյալ ներկայացում, և այլն։ Դա կարելի էր անել, բայց իրենք դա չարեցին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով քարոզարշավի մասին։
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենց համար համագործակցության դռները փակ ու սպառված չեն, սակայն իրենք տարբեր են։ Մարուքյանը շեշտեց, որ իրենք տարբեր են եղել նաև «Ելքի» ներսում և ունեցել են տարբեր մոտեցումներ.
ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո Ջիբրալթարի խնդրի շուրջ Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ փոխզիջում դեռեւս չի գտնվել, բայց ԵՄ-ի՝ նոյեմբերի 25-ին նշանակված արտահերթ գագաթնաժողովը չեղարկված չէ:
ՄԵՆՔ Դաշինքի ներկայացուցիչներ Արամ Սարգսյանը, Խաչատուր Քոքոբելյանը և Անժելա Խաչատրյանը նոյեմբերի 22-ին հանդիպում են ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու և Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ պետությունների դեսպանների հետ:
«Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, վաղը ստուգելու է՝ եթե շատ մարդ եղավ, ինքը սև ու սպիտակ չի անի, եթե քիչ եղավ, նորից սև-սպիտակին կանցնի։ Ինքը պարզապես ուզում է հասկանալ ու վերջնական ընտրել այն մարտավարությունը, որ անցկացնելու է այս 12 օրվա ընթացքում։ Համոզված եմ՝ դա է պատճառը»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանի պատմության համար շատ կարևոր նշանակություն ունեն.
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ երկիրը լքող քաղաքացիների թիվը սպառնալիք է պետության ազգային անվտանգության համար. «դա զանգվածային եւ խուճապահար փախուստ է իրենց հողից»։
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը վարչական ռեսուրսի չարաշահում չի համարում Գեղարքունիքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և կոչերը՝ վստահության քվե տալ իրենց։
«Ես չեմ համարում, որ Բելառուսի հետ կրքերը բորբոքվել էին, որ հիմա էլ հանդարտվեն, այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է, և սրանից հետո միշտ լինելու է ուժի մեջ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նախընտրական քարոզարշավը սկսելու են Գյումրիից։
«Արդեն անհավասար են պայմանները. քաղաքական ուժեր կան, որ կարող են փողոցում կանգնել՝ քարոզչություն անել, քաղաքական ուժեր կան, որ չեն կարող դա անել. ի՞նչ անենք, ՀՀԿ-ին զոռով տանենք՝ փողոցում կանգնացնե՞նք»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի՝ երաշխավորո՞ւմ է այս ընտրություններում հավասար պայմանների առկայություն։
Նիկոլ Փաշինյանը մտադիր է տապալել առաջիկա ընտրությունները։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասել է ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀՀՇ հիմնադիր, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը։
«Միջազգային չափորոշիչը ո՞րն է, այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պետք է սենյակից դուրս չգա՞»,- Արամի փողոցում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Լրագրությունը պետք է ունենա ոչ միայն տեղեկացնելու և կրթելու, այլ նաև դաստիարակելու գործառույթ: Քաղաքական առճակատումների, բևեռների միջև մրցակցության պայմաններում մեդիան պետք է ունենա նաև ուղղորդող գործառույթ:
«GALLUP International association»-ի իրականացրած հարցումների համաձայն` ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրողների 68.3%-ի ձայներով հաղթելու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը:
«GALLUP International association»-ի իրականացրած հարցման 1111 մասնակիցների 2.9%-ը տեղյակ չէ, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցման համաձայն` ՀՀԿ-ն նաև ամենաընդդիմադիր քաղաքական ուժն է: «Հարցման մասնակիցներին խնդրել ենք 1-ից 5 բալանոց սանդղակով գնահատել, թե որքանով են նշված քաղաքական կուսակցություններն ընդդիմադիր, որտեղ 1-ը նշանակում է, որ ընդհանրապես ընդդիմադիր չեն, 5-ը` շատ ընդդիմադիր են:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկին և առաքելության ղեկավարի տեղակալ Գորան Պետրովին:
ՀՀ սփյուռքի նախարարությունն աշխատում է հայրենադարձության ռազմավարության շուրջ: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, դեկտեմբերի երկրորդ կեսին նախատեսում են աշխատանքային քննարկումներ մի քանի գերատեսչությունների հետ:
«GALLUP International association»-ի իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի քաղաքացիների համար ՀՀ-ի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը գործազրկությունն է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: