Մենք ամերիկացիների սպառնալիքները լուրջ չենք ընդունում. Ղալիբաֆ
Ամերիկացիների սպառնալիքները մենք հաշվի չենք առնում, պատրաստ ենք պատասխան տալ: Այս մասին X-ում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Իրանի խորհրդարանի նախագահը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահի հայտարարություններին, ասել է.
«Մի՞թե իրենք չեն մտածում, որ եթե իրենց սպառնալիքները արդյունք տային, այսօր այսպիսի անելանելի վիճակում չէին հայտնվի։ Մենք ամերիկացիների սպառնալիքները լուրջ չենք ընդունում և հաշվի չենք առնում: Ավելի լավ է՝ ամերիկացիները զգույշ լինեն իրենց հայտարարություններում։ Մեր զինված ուժերը պատրաստ են այլ կերպ պատասխան տալ նրանց։ Ինչքան էլ խոսեն, գործը մենք ենք անում»,-գրել է Ղալիբաֆը։

