Գոհաբանության օրվա առթիվ ԱՄՆ-ը 10 հազար հնդկահավ է ուղարկել արտասահմանում ծառայող իր զինվորականներին
Արտասահմանում ծառայող ամերիկացի զինվորականներն ավելի քան 136 տոննա հնդկահավի միս են ստացել Գոհաբանության օրվա առթիվ, որը նշվում է նոյեմբերի 22-ին: Ինչպես ասված է պաշտպանության նախարարության՝ հրապարակված հայտարարության մեջ, կառավարությունը գրեթե 10 հազար հնդկահավ է ուղարկել, որպեսզի զինվորականներին շնորհակալություն հայտնի իրենց ծառայության համար։
«Մեր պարտքն է՝ երախտագիտություն հայտնել, նրանց տրամադրել ամենալավ ճաշը, որը կարող է առաջարկել մեր երկիրը»,- ընդգծված է հայտարարության մեջ: Կկազմակերպվի ավելի քան 270 տոնական երեկույթ, այդ թվում՝ Եվրոպայում, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում:
«Զինվորների աջակցման անձնակազմը մարդկանց մի ամբողջ խումբ է, որը հպարտանում է, որ յուրաքանչյուր Գոհաբանության օր ամերիկացի զինծառայողները կարող են տոնական ճաշ վայելել»,- ասված է հայտարարության մեջ: Պենտագոնը գլխավոր կերակրատեսակի հետ լրացուցիչ զինծառյողներին է ուղարկել շուրջ 35 տոննա տավարի միս, 9 տոննա խոզապուխտ, 7 տոննա քաղցր կարտոֆիլ, 30 տոննա մանր ծովախեցգետին, 36 տոնա կարկանդակ, 8 տոննա տորթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: