«Առանց Ուկրաինայի հնարավոր չի լինի պաշտպանել Լեհաստանը». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան առանցքային դեր ունի հարևան Լեհաստանի և տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։

«Առանց Ուկրաինայի ոչ ոք չի կարողանա պաշտպանել Լեհաստանին։ Դա պարզապես անհնար է»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։

Զելենսկիի խոսքով՝ երկու երկրների անվտանգային համակարգերն ուղղակիորեն փոխկապակցված են։ Նա նախազգուշացրել է, որ Ուկրաինայի պետականության կորուստը կործանարար հետևանքներ կունենա նաև Վարշավայի համար։

«Եթե Ուկրաինան գոյություն չունենա, այլևս չի լինի պաշտպանված Լեհաստան»,- հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930