Բաժիններ՝

Թրամփը չի բացառել G20-ի շրջանակում Չինաստանի հետ առևտրային գործարքի կնքումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է Չինաստանի հետ հասնել առևտրային համաձայնագրի՝ այդ երկրի առաջնորդ Սի Ցզինպինի հետ առաջիկա հանդիպման ընթացքում:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ հանդիպումը ծրագրված է հաջորդ շաբաթ Արգենտինայում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում:

«Չինաստանը գործարք է ցանկանում: Եթե մենք կարող ենք գործարք ստորագրել, ապա այդպես էլ կանենք»,- ասել է Թրամփը՝ Ֆլորիդայում լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով՝ Չինաստանը «շատ է ցանկանում գործարք»՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված ներմուծման վճարների պատճառով:

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ 2018 թվականի հուլիսի 6-ին ուժի մեջ մտան երկու երկրների միջև մաքսային վճարների փոխադարձ մեծացման մասին որոշումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս