
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ստորագրեցի Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի հրամանագիրը ստորագրվելուց հետո:
Հ.Գ. ՀՀ օրենսդրությամբ ետին թվով քաղաքացիություն շնորհելու ոչ մի սողանցք չկա: Հետեւաբար՝ քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2197605470559836