ՀՀԿ-ն ընտրություններում հանդես կգա «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին» կարգախոսով

Հայտնի է դարձել Հայաստանի Հանրապետական կուսակցության կարգախոսն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում: Կուսակցությունն առաջիկա արչտահերթ խորհրդարանական ընտրություններում հանդես կգա «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին» կարգախոսով:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի կարգախոսի մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտնել է կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ: 

Տեսանյութեր

Լրահոս