
Հնդկաստանում յոթ դպրոցական է զոհվել ավտոբուսների բախման հետևանքով

Հնդկաստանի Մադհյա-Փրադեշի նահանգում երկու ավտոբուսների բախվելու հետեւանքով զոհվել է առնվազն ութ մարդ, որոնցից յոթը դպրոցականներ են: Այդ մասին հայտնել է PTI գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
«Տվյալների համաձայն, վթարի հետեւանքով զոհվել է առնվազն յոթ երեխա, որոնք գտնվում էին դպրոցական ավտոբուսում, եւ ավտոբուսի վարորդը»,-գործակալությունը մեջբերում է Սանտա օկրուգի ոստիկանապետի խոսքը, որտեղ տեղի է ունեցել վթարը:
Նշվում է, որ տուժել է ութ մարդ: Վթարի հանգամանքները պարզելու համար միջադեպի վայր են ժամանել ոստիկաններ եւ տեղի իշխանությունների ներկայացուցիչները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: