«Դավիթ Շահնազարյանը թող հըլը էդ հարցի պատասխանը տա». Ալեն Սիմոնյան

«Դա ասում է մի մարդ, որը մի թևից անցել է մյուս թևին: Ես հիշում եմ, առաջին վառ տպավորությունը, որ ես ունեցել եմ Դավիթ Շահնազարյանից, դա մարտի 1-ին նախորդող օրն էր, երբ ես գտնվում էի Մյասնիկյանի արձանի մոտ և Դավիթ Շահնազարյանը եկել էր ու մարդկանց, որոնք հավաքվել էին դեսպանատների մոտ, որպեսզի պաշտպանվեն այն օրվա իշխանության գրոծողություններից, փորձում էր համոզել, որ նրանք տեղափոխվեն Հրազդան մարզադաշտ: Դավիթ Շահնազարյանը թող հըլը մի հատ էդ հարցի պատասխանը տա, թե ինչի էր ինքը ուզում մարդկանց էդտեղից տանել, թող իրա անցած ճանապարհը նայի, հա՞, նոր մեր թիմի մասին խոսի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հակադարձելով քաղաքական «առնետների» մասին ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում ընդգրկված Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը:

Նա նշեց, թե ընդհանրապես ինքը զարմանում է, թե ՀՀԿ-ն ի՞նչ է մտածել, որ Դավիթ Շահնազարյանին վերցրել են իրենց ցուցակ:

Սիմոնյանը ՀՀԿ-ին խորհորդ տվեց որոշել ՌԴ-ն ՀՀ-ի թշնամի՞ն է, թե՞ ամենալավ բարեկամը:

«Հիմա էդ երկու գիրքը ո՞նց են համադրելու մի ցուցակում»,- ասաց Սիմոնյանը՝ ակնարկելով արտաքին քաղաքականության վերաբերյալ Դավիթ Շահնազարյանի և Արտաշես Գեղամյանի հակադարձ դիրքորոշումները:

Տեսանյութեր

Լրահոս