Բաժիններ՝

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը մեկնել է Կոսովո, որտեղ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլիի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Թիմի կազմում են` Քեյլա Քեշմեշյանը, Սուսաննա Խաչատրյանը, Լիա Կրումյանը, Սիլվիա Վարդազարյանը, Ավա Օ’Նիլ Իսկանդարյանը, Անիելա Հավանջյանը, Մերի Մարգարյանը, Ավա Ղարիբը, Սեդա Գաբրիելյանը, Օսաննա Տիրիթյանը, Մերի Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը:

Առաջնությունը կկայանա հունիսի 23-28-ը: Խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն Անդորրան ու Կոսովոն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930