«Մեղադրել մեր իշխանությանը նման բանի մեջ, առնվազն անարդարացի է». Ալեն Սիմոնյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը չի գտնում, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում խախտել է օրենք կամ չարաշահել է վարչական ռեսուրսը:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ օրենքով թույլատրվում է ընտրությունների հաջորդ օրն արդեն քարոզ իրականացնել:
168.am-ի դիտարկմանը, որ Փաշինյանը Գեղարքունիք էր այցելել որպես վարչապետ և իր ուժին ձայն տալու կոչ է արել աշխատանքային ժամին, Ա.Սիմոնյանը պատասխանեց, թե դա կարգավորող օրենքին ծանոթ չէ:
«Եկեք մի բան հասկանանք՝ մեղադրել մեր իշխանությանը նման բանի մեջ, առնվազն անարդարացի է, որովհետև մենք մեր անցած թե՛ գործունեությամբ, թե՛ բացությամբ դրա առիթը չենք տվել»,- ասաց Սիմոնյանը: