Թրամփը սպառնալիքներ և վիրավորանքներ է տեղացել իրանցի բանակցողների հասցեին և հայտարարել է Հորմուզի նկատմամբ վերահսկողություն սահմանելու հնարավորության մասին

Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է «վերցնել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը», եթե չկարողանա համաձայնության հասնել Իրանի հետ, և սպառնացել է Շվեյցարիայում բանակցություններ վարող իրանական պատվիրակությանը։

«Մենք կարող ենք վերցնել նեղուցը, եթե անհրաժեշտ լինի, — ասել է Թրամփը Fox News-ի հետ 20 րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում։ — Եթե նրանք գործարք չկնքեն, մենք անցման համար վճար կգանձենք»։

Fox News-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի ամերիկյան ռմբակոծությունները և հիշատակել Շվեյցարիայում նրա բանակցողների հանդիպումը փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։

«Դուք կփակեք այն, և այլևս երկիր չեք ունենա։ Դուք նույնիսկ չեք կարողանա վերադառնալ ձեր անիծյալ երկիրը», — հայտարարել է Թրամփը՝ դիմելով իրանցի բանակցողներին։

Թրամփը կրկնել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ն կարող էր դառնալ նեղուցի «պահապան հրեշտակը» և վերցնել դրանով անցնող նավթի 20 տոկոսը։

Թրամփը կրկին Իրանին սպառնացել է հարվածներով։

«Իրանը պետք է անհապաղ դադարեցնի խնդիրներ ստեղծել Լիբանանում իր բարձր վարձատրվող պրոքսիներով։ Եթե նրանք դա չանեն, մենք կրկին շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին, ինչպես անցած շաբաթ, միայն՝ ավելի ուժեղ!!!», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930