Ամերիկյան ռազմակայանները, որոնք տեղակայված են Աֆղանստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Քատարի տարածքում, ինչպես նաեւ Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ-ի ավիակիրներն իրանական հրթիռների հասանելիության գոտում են:
«Այն, ինչի համար Փաշինյանը և նրա կառավարությունը տարիներ շարունակ քննադատում էր Հանրապետական կառավարություններին, մենք տեսնում ենք, որ ավելի մեծ թափով, և ոչ միայն վարչական ռեսուրսի հետ կապված, իրականացնում է ինքը»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզ այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին և վարչական ռեսուրսի կիրառմանը:
Ըստ նրա՝ հեղափոխության նպատակներից պետք է լինի կոռուպցիայի, թալանի, գանձագողության դեմ համակարգված պայքարը, բայց գլխավոր նպատակը պետք է լինի Նոր Հայաստանի զարգացման այնպիսի հնարավորության ստեղծումը, որպեսզի հեղափոխության արդյունքները ժողովրդի համար շոշափելի լինեն:
Չինաստանh Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ դպրոցականների, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, եւս 18 հոգի վերքեր են ստացել:
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քարոզարշավի ժամանակ չի խուսափելու ժողովրդի հետ շփումից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ամեն ինչ էլ անելու է:
«Այս ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելը և միտինգներ կազմակերպելը, քան տնտեսություն զարգացնելը, աշխատատեղեր ստեղծելն ու ներդրումներ բերելը»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին Երևանում Նիկոլ Փաշինյանի հրավիրած քայլերթին:
«Լուսավոր Հայաստան» Կուսակցության Լիբերալ քաղաքականության դպրոցի տնօրեն է նշանակվել Մագդա Արսենյանը։
Թուրքիայում 1-ին դասարանի աշակերտուհին ամեն օր համբուրում է դպրոցի բակում տեղադրված Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին:
Դանիայի իշխանությունները որոշում են ընդունել կասեցնել Սաուդյան Արաբիա զենքի ու ռազմական տեխնիկայի արտահանման թույլտվությունների տրամադրումը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆաշիստական հայտարարություն է արել: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ խոսելով լրագրողի այն դիտարկման մասին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ քաղաքական դաշտը «սև ու սպիտակ է, ով մեզ հետ չի, մեր դեմ է», ինչին ի պատասխան պաշտպանության նախկին նախարարը նրան անվանել է «բիգուձիավոր տղամարդ», «գավառական ծաղրածու»:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ:
Ադրբեջանում 2018 թ. տասն ամիսների ընթացքում առգրավվել է 1,73 տոննա թմրանյութ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է, որ ամերիկացի որոշ դատավորների, ովքեր արգելափակում են իր որոշումները, համարում է «Օբամայի դատավորներ»։
Թուրքիայի հյուսիսարևմտյան Զոնգուլդակ նահանգի Քիլիմլի շրջանի պղնձի հանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նոյեմբերի 21-ին փլուզում է տեղի ունեցել:
Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, ինչպես նաեւ Yeezy եւ Adidas բրենդները 500 հազար դոլար են նվիրաբերել Կալիֆոռնիայում հրդեհներից տուժածներին օգնելու համար։
ՀՀ վարչապետի պոշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշանակում կատարելու մասին որոշում է ստորագրել:
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Օրակարգում է 2019թ. պետական բյուջեի նախագիծը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վիկտոր Բիյագովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Վիրաբյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին:
ԱՄՆ-ի անախագահ Դոնալդ Թրամփը կասկած է հայտնել գլոբալ տաքացման ֆենոմենի հարցում ԱՄՆ-ում սպասվող ցրտերի պատճառով։
Ով էլ ասեր։ Միջազգային չափանիշներով, այո, դա վարչական ռեսուրսի օգտագործում է, թեև ֆորմալ առումով այդպես չէ։ Այստեղ կա երկու հարց. նախ, պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել, և երբ ժամանակին մենք քննադատում էինք նախկին իշխանություններին վարչական ռեսուրս օգտագործելու մեջ, իրենք հենց այդ փաստարկն էին բերում, որ քարոզարշավը դեռ չի սկսվել, իսկ մինչ այդ ինչ կուզենք, կանենք։
Արտերկրում ապրող սիրելի հայրենակիցներ։ Մենք՝ Սասնա Ծռերս, հասել ենք շատ կարևոր ու վճռական հանգրվանի։
Ադրբեջանը ամենաշատ ականապատ տարածքներ ունեցող երկրների շարքում 3-րդն է:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհների զոհերի թիվը 81-ից ավելացել է մինչեւ 84:
Պրիշտինայի կողմից Սերբիայից ու Բոսնիայից եւ Հերցեգովինայից ներմուծվող ապրանքների 100-տոկոսանոց մաքսերի սահմանման հետեւանքները բացարձակապես անկանխատեսելի են եւ կարող են աղետի մեջ ներքաշել ամբողջ Բալկանյան տարածաշրջանը:
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր․ հեղափոխության կազմակերպչի դերում Միքայել Մինասյանին տեսնողները պարզ հարգանք չունեն սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և նրա օգնական Լիլիթ Միրզախանյանը հանդիպել են Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի հետ:
«Հրապարակ» թերթը իր խմբագրականում գրում է. «Տարիներ շարունակ Հայաստանը տուժել է անձնակենտրոն քաղաքականությունից, երբ իշխանական բուրգը եւ ողջ երկիրը կառավարվել են մեկ կենտրոնի եւ մեկ մարդու կողմից։
«Արտաքին քաղաքականությունը ոչ թե նրա համար է, որ նորանոր հակառակորդներ ու թշնամիներ ձեռք բերես, այլ որպեսզի կարողանաս թշնամուն դարձնել հակառակորդ, հակառակորդին` չեզոք, չեզոքին` համակիր, համակիրին` բարեկամ, իսկ բարեկամին էլ դաձնել դաշնակից»:
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ խոսելով կադրային նոր քաղաքականության մասին: Խոսքը խորհրդատվական մարմնի ստեղծման մասին է, որին ուղարկելով ինքնակենսագրականներ՝ այս կամ այն ոլորտի մասնագետները հնարավորություն կունենան հրավիրվել հարցազրույցի, և եթե հաղթահարեն մի քանի փուլեր, ապա աշխատանքի կանցնեն պետական ապարատում: