Բաժիններ՝

Ադրբեջանի քաղաքացիները մեղադրվում են ահաբեկչական խմբի ֆինանսավորելու մեջ

Ադրբեջանի անվտանգության ծառայությունը իրականացրել է հատուկ գործողություններ, ինչի արդյունքում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք մեղադրվում են Սիրիայում գործող ահաբեկչական խմբի ֆինանսավորելու մեջ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Գործի հանգամանքների համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացիներ Իլգար Էրշադ օղլու Ագաևը, Սահիլ Ֆարհադ օղլու Իբրահիմովը, Նամիք Նատիք օղլու Մամեդովը և մի շարք այլ անձինք 2017թ. հոկտեմբերից սկսած Սիրիայում գործող ահաբեկչական խմբերից մեկի անդամներին պարբերաբար դրամական միջոցներ են փոխանցել:

Այս անձինք կապ են հաստատել տարբեր երկրներում գործող ահաբեկչական խմբավորումների անդամների, ինչպես նաև Սիրիայում գործող ահաբեկիչների հարազատների հետ և տարբեր միջոցներով ահաբեկիչներին գումար հասցրել:

Ահաբեկիչներին փոխանցվել է 500 հազար դոլարի չափ գումար:

Կասկածյալները ձերբակալված են, գործի հետ կապված հանգամանքները պարզելու համար քննություն է իրականացվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930