Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում, որ փոփոխություններ մտցվեն Եվրամիության օրենսդրության մեջ՝ հանրակցության անդամ երկրների կողմից համատեղ որոշումներ ընդունելիս միաձայնության սկզբունքից հրաժարվելու համար:
Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը նկատեց՝ նոր իշխանությունները շարունակում են նախկինների բացթողումները. «Ցավոք սրտի, այս պահին հին մեթոդները շարունակվում են՝ «դաբրոներ», միանձնյա կառավարում։ Փոփոխություն եղել է, բայց գաղափարական փոփոխություն չի եղել, նույն ձևը շարունակում են։ Նորից շեֆը մեկն է, շեֆին պետք է լսենք, շեֆի ասած ձևով շարունակենք, այս բացը պետք է կարողանանք վերականգնել, չթողնենք հինը»։
«Ես շատ մտահոգ եմ, որ դեկտեմբերի 6-ին խոսակցությունը, այսպես ասած, չստացվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակին և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Գերմանիայում գրեթե հազար ոստիկաններ եւ մաքսատան աշխատակիցներ են մասնակցել խոշորագույն հակաահաբեկչական վարժանքներին, որոնք լույս նոյեմբերի 21-ի գիշերն անցկացվել են Քյոլն/Բոն օդանավակայանի տարածքում:
Սույն թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա 6-րդ հանդիպմանը։
«Գիտեք, իմ համար, այս ամեն ինչը դեժավյու է, որ գալիս են իշխանության և մեկ էլ չեն անդրադառնում, որ նույն բառապաշարն են սկսում կամաց-կամաց օգտագործել, ինչ-որ իշխանությունն էին օգտագործել: Մի քիչ գոնե դրանից զգուշանան, որովհետև էդ նույն պարզաբանումները լսել ենք նախորդ վարչապետներից»:
Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին եւ չեն հասնի իրենց նպատակին:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կարևորում է Իրանի հետ էներգահամակարգի նույն հաշվեկշիռների պահպանումն ու Իրանի էլեկտրահաղորդման գծերի հետ փոխանակումները:
ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ նախկինում մենաշնորհային դաշտ ստեղծած անձինք պահպանվել են, ինչպե՞ս է մենաշնորհը վերացել: Իսկ քաղաքական մենաշնորհը, Ռուստամյանի համոզմամբ, գնալով ամրապնդվում է.
Գերմանիայի կառավարությունը բոլոր ջանքերը կներդնի Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ պաշտպանության եւ անվտանգության բնագավառում լայնամասշտաբ համագործակցությունը պահպանելու համար:
Հանրապետության հրապարակում հանրահավաքների ընթացքում արտաքին քաղաքականություն փոխելու պահանջ չի եղել, և նաև դա է պատճառը, որ ՀՀ արտաքին քաղաքականության որևէշրջադարձ չի արվելու: Այն մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «Պալիտրանյուս» հեռուստաընկերության «360 աստիճան» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում Վրաստան վերադառնալ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը։
«Այն իրավիճակը, որ մեզ մոտ ձևավորվել է, ինձ թույլ է տալիս մեծ հավանականությամբ կանխատեսում անել, որ դեկտեմբերի 6-ին ո՛չ Հայաստանի, ո՛չ Բելառուսի ներկայացուցիչը չի ընտրվելու, երրորդ երկիրն արդյունքում շահելու է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ ի պատասխան 168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի համար երկրորդական, նույնիսկ չորրորդական է, Նիկոլ Փաշինյանը չի ակնարկում, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանի ներկայացուցիչը չի ընտրվելու։
«Ես Հայաստանից մեկնելու եմ, բայց ոչ մշտապես։ Երկրից չեմ կարող կտրվել երբեք, որևէ պարագայում։ Առիթ ունեցել եմ ասելու՝ իմ կենսագրության բոլոր ժամանակներում ունեցել եմ հնարավորություն լինել արտերկրում, բայց, երեխեք, սա մեր երկիրն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գ.Կոստանյանը։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հերքում է, որ Գեղարքունիքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է սկսել:
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կարող է հարթակ դառնալ Եվրասիայում ինտեգրացման տարբեր գործընթացների ներդաշնակեցման համար:
«Չմոռանանք` ինչից է սկսվել կինոն, ժողովո՛ւրդ, սերիալի հոգեբանությամբ չապրենք քաղաքականության մեջ: Ո՞րն է սերիալի հոգեբանությունը, որ երբ նոր սերիան տեսնում ես, հները մոռանում ես միանգամից: Այս սերիալը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի արկածները սերիալը, սկսվել է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ, ներքաղաքական շահով թելադրված Խաչատուրովի հանդեպ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀԱՊԿ հանդեպ ոչ պատշաճ, ոչ հարգալից, ոչ պատեհ վերաբերմունքից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակելու մասին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Մելքոնյանին Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
«Գիտեք, մենք հանդիպել ենք շատ բարյացակամ միջավայրում, զրուցել ենք հարյուրավոր մարդկանց հետ, որոնք մեր ցուցակով պատգամավորության թեկնածու լինելու ցանկություն են հայտնել, կամ մենք ենք ցանկացել նրանց հետ հանդիպել»:
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության գաղնալսման փաստն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքն անարդյունք է ավարտվել:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է լրատվամիջոցների հրապարակումներին.
Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվամիջոցի մոսկովյան թղթակից Հաքան Աքսայն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել՝ իր դստեր ու խորհրդականի՝ Իվանկայի կողմից անձնական փոստն աշխատանքային նպատակներով օգտագործելու հետ կապված պատմությունը չհամեմատել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ շուրջ ծագած սկանդալի հետ, որը Պետդեպարտամենտի ղեկավար եղած ժամանակ, խախտելով կանոնակարգը, օգտագործել է անձնական փոստային սերվերը:
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը պնդում է՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում քարոզարշավ է իրականացրել և օգտագործել է վարչական ռեսուրսը: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ՀՀԿ իշխանության օրոք վարչապետը մինչև ժամը 18:00 քարոզչության չի զբաղվել:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Ronald Reagan հարվածային ավիակիրը ՉԺՀ-ի իշխանությունների թույլտվությամբ նոյեմբերի 21-ին ուղեկցման երեք նավերի հետ միասին մտել է Հոնկոնգի նավահանգիստ:
Ինտերպոլի նախագահի պաշտոնակատար Կիմ Չոն Յանն ընտրվել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) նոր ղեկավար:
Խոսքը ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի, այլ ընդհանրապես դատաիրավական համակարգը բարելավելու քայլերի մասին է:
ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկվա ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, թե «ՀՀԿ-ի պատգամավորներին ու նախարարներին որ մի հատ թելադրություն տայինք 4-րդ դասարանի, 70 տոկոսը կկտրվեր քննությունից»: