Բաժիններ՝

Կալիֆոռնիայում հրդեհներին հաջորդել են սելավահոսքերով սպառնացող անձրևներ

Հյուսիսային Կալիֆոռնիայում անձրեւներ են տեղում, ինչը հեշտացրել է հրդեհների դեմ մղվող պայքարը, որոնք ահա արդեն մի քանի շաբաթ է՝ մոլեգնում են նահանգում: Սակայն, ինչպես նշում է BBC-ն, առատ տեղումները կարող են հանգեցնել ցեխահոսքերի, ինչը կդժվարացնի որոնողափրկարարական աշխատանքները։

Առաջիկա օրերին տարածաշրջանում սպասվում են 10-15 սանտիմետր տեղումներ, եւ առանձին բնակավայրերի վարչակազմերը արդեն բնակիչներին նախազգուշացրել են վարարումների սպառնալիքի մասին: BBC-ն հիշեցնում է, որ առնվազն 80 մարդ է զոհվել Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների հետեւանքով: Այրվել է ավելի քան 10 հազար տուն: Անձրեւները, որոնք սկսվել են նոյեմբերի 21-ին, առաջինն են կես տարվա ընթացքում:

Տեղումների շնորհիվ ցրվել է ծուխը, ինչի պատճառով, մասնավորապես, Սան-Ֆրանցիսկոյում փակվել էին դպրոցները: Հրշեջները հույս ունեն, որ անձրեւները կդանդաղեցնեն կրակի տարածումը եւ իրենց թույլ կտան վերացնել բռնկումները:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ չափազանց մեծ էսելավահոսքերի վտանգը, քանի որ տարածաշրջանում շատ քիչ է բուսականությունը, որը կարող էր զսպել հոսքերը: Անձրեւները ցրում են ծուխը, բայց նաեւ հողին են նստեցնում մոխիրը՝ այն վերածելով թանձր մածուկի, ինչը դժվարացնում է զոհվածների մարմինների որոնումը: Մասնագետները հնարավոր են համարում, որ ոչ բոլոր զոհվածներին են կարողանալու գտնել, հաղորդել է «Ինտտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս