Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն անակնկալ դիտարկումներով է հանդես եկել՝ նշելով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ռուս-թուրքական սերտ համագործակցությունը տապալվել է այլ ուժերի միջամտության արդյունքում:
Նախընտրական քարոզարշավի շեմին` կատարված համակողմանի հայտարարություններին եւ հարցազրույցներին հետեւելով որոշ դիտարկումներ կարելի է արձանագրել հատկապես նոր իրավիճակի հետ առնչված ընտրական նոր մշակույթի կայացման առաջադրանքի լույսի տակ:
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է երկրում կենսաթոշակային տարիքի նշագիծը ներկայիս 65-ի փոխարեն բարձրացնել մինչեւ 70՝ բնակչության արագ «ծերացման» պայմաններում տնտեսական աճն ապահովելու համար:
«Ես թիվը չէի սահմանափակի, իհարկե, բայց ես իրոք ներկա եմ եղել բոլոր բանակցություններին և այն քչերից եմ, ով լիարժեք տիրապետում է խնդրի կարգավորման մանրամասներին»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը՝ նոյեմբերի 26-ին, արձակուրդ կվերցնի։
Նոյեմբերի 20-ին Հայկական լեռնաշխարհի 5-րդ ամենաբարձր լեռան՝ Սիփանի և դրա հարևանությամբ ձևավորված գեղեցիկ ամպի լուսանկարները հեղեղել են թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները: Բիթլիսի նահանգի Ադիլջեվազ շրջանի բնակիչները, նկատելով տեսարանը, այն լուսանկարել են, իսկ ավելի ուշ պատկերը տարածվել է լրատվամիջոցներում:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Էն բումը, մեծ-մեծ խոստումները, հետևողականությունը, որ Մարտի մեկի գործը բացահայտված է, ի՞նչ եղավ»:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին քարոզարշավը «Իմ քայլը» դաշինքը սկսելու է Արագածոտնի և Շիրակի մարզերից:
«Կադրային ու քաղաքական սնանկություն, քաղաքական օրակարգի բացակայություն»:
Տարերային աղետները մարդու համար առավել վտանգավոր են Վատուատու եւ Տոնգա կղզի պետություններում:
«Այ մարդ, ի՞նչ կոռուպցիոն խաչմերուկ, քո հրամանով մի քանի տասնյակ մարդ բերել, պահել ու բաց են թողել, մարդ էլ եղել է, որ ուղղակի այստեղից «թռցրել» են»։
Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մի զեկույցում ուշագրավ տվյալներ են ներկայացվում երկրում աշխատավարձերի մակարդակի և դրանց բաշխման դինամիկայի մասին։
Քենեթ Խաչիկյանը եզակի մարդ է: Նա աշխատել է Միացյալ Նահանգների երեք նախագահների հետ՝ եղել նախագահներ Նիքսոնի, Ռեյգանի, եւ Բուշ-ավագի վարչակազմի անդամ: Ամենակարեւորը՝ հենց նա է հեղինակել նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981 թվականի հայտնի հռչակագիրը, որտեղ ԱՄՆ-ի գործող նախագահը առաջին եւ առայժմ վերջին անգամ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Այս քայլերով կառավարությունը ճանապարհ է հարթում առաջիկայում պատերազմի վերսկսման համար: Ես վտանգված եմ տեսնում մեր խաղաղությունը, վաղը, որ պատերազմ սկսվեց, ժողովրդին են մոբիլիզացնելու ճակատի համար, կրակի բերան հասարակ ժողովուրդն է ընկնելու, ոչ թե Փաշինյանն ու Միրզոյանը կամ իրենց ընտանիքներն ու մերձավոր շրջապատը»:
Aravot.am-ի զրուցակիցն է «Ազգային օրակարգ» հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արա Գասպարյանը:
Եմենում վերջին երեք տարվա ընթացքում 5 եւ ավելի ցածր տարիքի մոտավորապես 85 հազար երեխա է մահացել սովից:
«Իսկ ուր է թռիչքային զարգացման կախարդական փայտիկը»:
2015թ․ Եվրամիության անդամ երկրներում և մյուս եվրոպական երկրներում քաղցկեղի պատճառով 1․3 մլն մարդ է մահացել։ Այլ կերպ ասած՝ ԵՄ երկրներում գրանցված յուրաքանչյուր 4 մահվան դեպքից մեկի կամ ընդհանուր մահացությունների թվի 25․4 տոկոսի պատճառը քաղցկեղն է։
«Մեզ համար ցանկալի սցենարն այն է, որ ունենանք պինդ մեծամասնություն և պինդ մանդատ մեր ժողովրդից՝ մեր սկսած բարեփոխումները շարունակելու և տնտեսական հեղափոխությունն իրականացնելու համար»:
«Այս պահին խորհրդարանական կառավարման ձևը փոխելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- քայլերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում երթը մի քանի րոպեով կանգ առավ, բայց այս պահին այն շարունակվում է։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ կա մարդ, ով դեռ մտահոգ չէ՞: Ինչ արագություն հոգևորն ու ազգայինը ջնջելու հարցում: Տղե՛րք, ո՞ւր եք շտապում, ինչի՞ց եք այսքան վախեցել: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգի ողնաշարն է, մի՛ փորձեք կոտրել այն»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հնարավորությանը: Քայլերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումները ինքնանպատակ չպետք է լինեն: «Սահմանադրական բարեփոխումները պետք է լինեն ինչ-որ նպատակի հասնելու միջոց: Այնտեղ, որտեղ մեզ անհրաժեշտ լինի կիրառել այդ միջոցը, կկիրառենք նաև դա»,- նշեց Փաշինյանը:
Ֆրանսիայում վառելիքի գները բարձրացնելու որոշման դեմ շաբաթօրյա բողոքի ակցիաներին մասնակցում է շուրջ 23 հազար մարդ: Փարիզում փողոց է դուրս 8 հազար մարդ:
«Երբ ՔՊ-ն էր ընդդիմություն, իսկ մեր կազմակերպությունը դրա մասին բարձրաձայնում էր, մեզ քաջալերում էին, ասում էին՝ չպետք է աշխատանքային ժամերին քարոզչություն անցկացնել»,- ընդգծեց նա։
«Հանրապետականը, ի տարբերություն այսօրվա իշխանությունների, չի խոսում այն մասին, որ դատական իշխանությունը եղել է անկախ, ոչ մի մջամտություն չի եղել, իրավապահ համակարգը՝ ոչ ԱԱԾ-ն, ոչ ՀՔԾ-ն չեն զանգել»։
Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսն Ուկրաինա կատարելիք պաշտոնական այցի շրջանակում նախատեսում է այցելել Դոնբաս:
Գահընկեց եղած ռեժիմի նախկին ընտրություններից քաջ հայտնի և քաղաքական պատվերներ կատարող տխրահռչակ «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա» կազմակերպության հայաստանյան գրասենյակ կոչվող սոցիոլոգիական հաստատությունը հերթական պատվերն է ստացել՝ նսեմացնել և հնարավորինս աննշան ներկայացնել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության կշիռը քաղաքական դաշտում:
«Որևէ մեկը չի ասում, թե մեր օրոք անսխալական տնտեսական քաղաքականություն է վարվել, բայց, կներեք, Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, թռիչքաձև զարգացում խոստանում, ոչ թե ես։ Մեկ տարվա ծրագիր էին գրել, որում խոսվում էր այդ մասին»: