Բաժիններ՝

Գվատեմալայում նախկին զինվորականն ավելի քան 5000 տարվա բանտարկության է դատապարտվել

Գվատեմալայում դատարանը նախկին զինվորական Սանտոս Լոպես Ալոնսոյին հինգ հազար տարուց ավելի բանտարկության է դատապարտել ավելի քան 30 տարի առաջ 171 մարդու սպանությանը մասնակցելու համար: Այդ մասին հայտնել է Universal հրատարակությունը:

Հրատարակության տվյալներով՝ տրիբունալը միաձայն որոշել է, որ Ալոնսոն պատասխանատվություն է կրում 1982 թվականին 171 մարդու սպանության համար եւ 30 տարվա բանտարկության է դատապարտվում յուրաքանչյուր զոհի համար (5130 տարի), եւս 30 տարի ավելացրել են նրա դատավճռին մեկ այլ էպիզոդի՝ անչափահասի առեւանգման եւ սպանության համար:

Ինչպես հայտնել է հրատարակությունը, Ալոնսոն երկրում 1960 – 1996 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ Գվատեմալայի զինված ուժերի հատուկ օպերատիվ թեւի 40 անդամների թվում Դոս Էռես գյուղում մասնակցել էկոտորածին, որտեղ սպանվել են բազմաթիվ տղամարդիկ, կանայք, երեխաներ եւ ծերունիեր:

Գվատեմալայում քաղաքացիական պատերազմի հետեւանքով զոհվել եւ անհայտ կորել է շուրջ 250 հազար մարդ, ավելի քան մեկ միլիոն մարդ հարկադրված լքել է մշտական բնակության վայրերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս