Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ․ Press TV

Շվեյցարիայում գտնվող իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ, հայտնում է Press TV-ն։

«Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին և ներկայումս քննարկում է Դոնալդ Թրամփի վերջին բանավոր սպառնալիքներին համարժեք պատասխան տալու տարբերակները», – նշվում է իրանական գործակալության հաղորդագրության մեջ։

Քիչ ավելի վաղ, Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների բանակցությունների ամենաթեժ պահին, ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում Իրանի հասցեին հերթական սպառնալիքն է հնչեցրել։

«Իրանը պետք է անհապաղ կանգնեցնի Լիբանանում իր բարձր վարձատրվող պրոքսիներին, որպեսզի նրանք խնդիրներ չստեղծեն։ Եթե նրանք դա չանեն, մենք կրկին շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին, ինչպես անցած շաբաթ, միայն թե ավելի ուժեղ!!!», – գրել է Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930