«Հակասահմանադրական և հակաօրինական գործընթացների հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող իմ նախկին գործընկերը, ռազմական դրության պայմաններում կայացրել է ազգի և Հայրենիքի համար այս կարևոր պահի իր բաժին որոշումը՝ ինձ ազատելով Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,- մասնավորապես գրել էր նա:
Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները նոյեմբերի 4-ին հրթիռային զինատեսակներով հարձակում են գործել Թուրքիայի Հանրապետության Հաքքարի նահանգի Դերեջիք գավառի վրա:
Այսօր օրվա ընթացքում Ադրբեջանի տարբեր դիվերսիոն խմբեր, վարձկաններ, ահաբեկիչներ մի քանի ուղղություններով, այդ թվում` Արցախի հյուսիսային անտառապատ տարածքներում, փորձել են հարձակումներ իրականացնել:
Թուրքական Baykar ընկերությունը հայտարարում է նոր տիպի Bayraktar ԱԹՍ-ի (Bayraktar Akıncı) հաջող փորձարկումների մասին։
«Թուրքիայի կարևոր առաջնահերթություններից է տարբեր տարածաշրջաններում ռազմաբազաների հիմնումը և ուժեղացումը, ու ըստ նպատակահարմարության՝ կարող են որոշ տարածքներում լինել վերաձևավորումներ, այսինքն՝ ինչ-որ մի տեղ թուլացնի ռազմաբազայի ներուժը, ինչ-որ մի տեղ ավելացնի, կամ ստեղծվեն նորերը:
ԱՄՆ նախագահ, նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը պահանջել է ձայների վերահաշվարկ իրականացնել Վիսկոնսին նահանգում:
Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի պատվիրակությունը ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, խնդրելով այն շրջանառել Գլխավոր Ասսմբլեայում և Անվտանգության խորհրդում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը նշեց, որ նամակը կոչված է հակադարձելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԱԿ Գլխավոր Ասսամբլեայում արված հայտարարություններին:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է ռազմական իրավիճակը հակամարտության գոտում. Ուղիղ
Այս իշխանությունը շատ լավ գործընկեր է ՌԴ-ի համար:
Արաբագետ, միջազգայնագետ Արարատ Կոստանյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է միանա Եգիպտոսի, Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի ձևավորած հակաթուրքական ալյանսին:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Լոմբարդիան Իտալիայի առաջին շրջանն է, որը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Շնորհակալություն, Լոմբարդիա, միշտ առաջամարտիկ, միշտ ուժեղ, միշտ հավատարիմ համընդհանուր արժեքներին»,- ասվում է Իտալիայում Հայաստանի դեսպանության հաղորդագրության մեջ։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Վերջին երկու օրերին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրերի և հաստատած կառավարության որոշումների համաձայն՝ մի շարք պաշտոնյաներ են ազատվել զբաղեցրած պաշտոններից:
Հայաստանի գրողների միությունը կոչով դիմել է մտավորականներին, մշակութային գործիչներին, գրողներին և արվեստագետներին:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբում հայտարարել են ընտրություններում նրա հաղթանակի մասին:
«Ռուսաստանը համար Հարավային Կովկասի նշանակությունը ժամանակի ընթացքում կարող է նվազել»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հարցի շուրջ ռուս-թուրքական շփումներին, Ռուսաստանի հետագա դիրքավորմանը՝ որպես ՀՀ ռազմավարական գործընկեր և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր։
4-ին, ժամը 18:00-ի և 18:40-ի սահմաններում Ստեփանակերտը ադրբեջանական զինված ուժերի կողմից ենթարկվել է հրետակոծության:
Ադրբեջանի մաքսիմալիստական քաղաքականությունից ելնելով, ակնհայտ էր` պատերազմից հնարավոր չէր խուսափել, ինչը տեսանք 2016-ի ապրիլյան քառօրյայի շրջանակում:
ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ֆոնին երկրում ստեղծվում է պայթյունավտանգ իրադրություն. երկրում կարող է սահմանադրական ճգնաժամ սկսվել:
Հնարավո՞ր էր խուսափել պատերազմից. քննարկում. Ուղիղ
Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը. գործողություն «գյոռբագյոռ»:
«Ինքս չգտա այն բացատրությունը, թե ինչու են ատոմակայանն այդքան երկար ժամանակով կանգնեցնում։ Հիմնական մտահոգությունն այն է, որ դեֆիցիտը, որն առաջանալու է դրա հետևանքով, պետք է լրացվի ՋԷԿ-երի՝ ջերմակայանների միջոցով, իսկ ջերմակայանների էլեկտրաէներգիան բավականին թանկ է, ամենաթանկն է, շատ ավելի թանկ, քան հիդրոկայաններինը, առավել ևս՝ ատոմակայանինը»։
Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Ռազմական դրության ժամանակ, հասկանալի պատճառներով, կարող են լինել խոսքի ազատության սահմանափակումներ, որպեսզի պետությունը կարողանա կառավարել տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցերը, սակայն, դրա հետ մեկտեղ, այդ սահմանափակումները պետք է լինեն համաչափ․ չեն կարող լինել սահմանափակումներ, որոնք անորոշ են անգամ ընկալման տեսակետից, կամ որոնք տարակարծություններ և անորոշություններ են առաջացնում, առավելևս, որ դրանք տարածվում են անհատ լրագրողների և լրատվամիջոցների վրա»:
Օրինակ, եթե ինչ-որ մեկն ունի կարծիք, որ (պայմանական եմ ասում) պատերազմից լավ էլ հնարավոր էր խուսափել, եթե գործող իշխանությունները վարեին ճիշտ արտաքին քաղաքականություն, չփչացնեին մեր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները, ժամանակին բացահայտեին վտանգները և փորձեին չեզոքացնել դրանք, որ (պայմանական եմ ասում) պատերազմից լավ էլ հնարավոր էր խուսափել, եթե 8-9 ամիս առաջ չխախտվեր կողմերի ուժային հավասարակշռությունը՝ թուրքական բայրակթարների մատակարարմամբ, կարո՞ղ է այդ կարծիքը բարձրաձայնել, թե՞ արգելված է, թե՞ չի կարող, քանի որ դա այս պահին կվնասի մեր հիմնական ու միակ ազգային գործին՝ թշնամուն դիմադրելուն ու Մեր Հայրենիքը պաշտպանելուն։
Բուենոս Այրեսում, առհասարակ, հարավամերիկյան շատ քաղաքներում, մասնավորապես, Արգենտինայում՝ Լա Պլատա, Նեուկեն, Ուրուգվայում՝ Մոնտեվիդեո, Չիլիում՝ Սանտյագո, Բրազիլիայում՝ Սան Պաուլո, տեղի համայնքները զորաշարժի մեջ են պատերազմի հենց սկզբից, ինչը ենթադրում է բողոքի զանգվածային ցույցեր (հակառակ համավարակի վատ պայմանների), աշխատանք` զանգվածային լրատվական միջոցների ուղղությամբ և քաղաքական-հարաբերական նախաձեռնություններ` թե հասարակական, թե պետական տարբեր ոլորտներում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր, ՀՅԴ անդամ Խաչիկ Տեր-Ղուկասյանը: