«2018-ի ապրիլյան հեղափոխությունը և դեպքերն ընդամենը հետաձգեցին պատերազմը». Տաթև Հայրապետյան

Ադրբեջանի մաքսիմալիստական քաղաքականությունից ելնելով, ակնհայտ էր` պատերազմից հնարավոր չէր խուսափել, ինչը տեսանք 2016-ի ապրիլյան քառօրյայի շրջանակում:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված քննարկմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

«2018-ի ապրիլյան հեղափոխությունը և դեպքերն ընդամենը հետաձգեցին պատերազմը, որովհետև Ադրբեջանը գնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների, պատրաստվում էր նաև պատերազմի: Հեղափոխությունը և դրա շուրջ ծագած միջազգային իրավիճակը պարզապես որոշակի ժամանակով հետաձգեցին դեպքերը»,- նշեց նա:

Քննարկմանը ներկա քաղաքագետ Էդգար Էլբակյանը հավելեց` դիմացինդ պատերազմ սկսում է այն ժամանակ, երբ իր ընկալմամբ ինքը հզորության բարձրակետին է, իսկ դու առավելագույն թուլացման կետում:

«Շեշտում եմ` իր ընկալմամբ»,-նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս