
Ջո Բայդենի շտաբում հայտարարել են ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու մասին

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբում հայտարարել են ընտրություններում նրա հաղթանակի մասին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է շտաբի խորհրդական Բոբ Բաուերը:
«Մենք հաղթում ենք ընտրություններում, մենք հաղթել ենք ընտրություններում։ Եվ մենք կպաշտպանենք այդ ընտրությունները»,- հայտարարել է Բոբ Բաուերը։
Նա ընդգծել է, որ դեմոկրատների շտաբում չեն անհանգստանում հանրապետականների թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների կողմից Գերագույն դատարան հնարավոր դիմելու կապակցությամբ: