
Փաշինյանը փչացրել է հարաբերությունները Վրաստանի վարչապետի հետ․ Նարեկ Կարապետյան
Այսօր Հայաստանի վարչապետը մի քանի հայտարարություն է արել, որից մեկը կապված է խաղաղության հետ։ Նա ասել է, որ նա բերում է խաղաղութոյւն Հայաստանին, սակայն նա մոռացել է մի բան ասել, որ նա այդ խաղաղությունը բերում է 3 պատերազմ հետո։ Նրա ժամանակաշրջանում է եղել Հայաստանում ամենաշատ պատերազմները և նրա բանակցային ոճն է, որ բերում է պատերազմներ։ Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ-ի համաժողովի ժամանակ հնչեցրած հայտարարություններին։
«Նա փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, փչացրել է հարաբերությունները Վրաստանի Հանրապետության վարչապետի հետ, ինչի մասին մեր հասարակությունը չգիտի, և հիմա փնտրում է նոր «ընկերներ»՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
«Բանակցային կարողություններից զերծ այս իշխանությունը միակ բանը, որը վարպետորեն անում է, բանսարկությունն է և մարդկանց վիրավորելը, վարկաբեկելը»,- ասել է Կարապետյանը։