Բաժիններ՝

Հայկական ռևանշ . Զագրեբում Արթուր Սարգսյանը վերադարձրեց հայկական ըմբշամարտի պատիվը

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը հայ մարզասերների համար դարձավ հպարտության ու կամքի խորհրդանիշ։ Այն պահին, երբ ադրբեջանցի Մուրադ Ահմադիևին հաջողվեց մրցությունից դուրս թողնել Հայաստանի ամենատիտղոսակիր ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, շատերին թվաց, թե հայկական գորգը ծանր հարված ստացավ։ Բայց հենց այստեղ սկսվեց իրական պատմությունը։

Ռուսաստանաբնակ մեկ այլ հայ ըմբիշ ճակատագրի բերմամբ` Արթուր Սարգսյանը կանգնեց նույն մրցակցի դեմ դիմաց։ Պատկերացրեք Աստված մի արասցե այս հանդիպումը ևս ադրբեջանցին հաղթեր։ Արթուրը գիտեր, որ սա պարզապես կիսաեզրափակիչ չէ․ սա պատասխան է՝ ինչպես սեփական արժանապատվության, այնպես էլ ամբողջ հայկական ըմբշամարտի համար։ Հավասարակշռված, բայց վստահ մենամարտում Սարգսյանը կանխեց ազերու հաղթական երթը, պարտության մատնեց Ահմադիևին, առանց բառերի ասելով` հայկական ըմբշամարտը պարտքի տակ չի մնում։

Այս հաղթանակը դուրս է անհատական հաջողության սահմաններից։ Այն ցույց տվեց, որ նույնիսկ ծանր պահին մեր մարզիկներն ունակ են վերականգնել արդարությունը և պայքարել մինչև վերջ։ Սարգսյանը ոչ միայն դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ նրան սպասում է իրանցի Մոհամմադհադի Սարավին, այլև նոր հպարտություն պարգևեց երկրպագուներին։

Անկախ եզրափակիչի արդյունքից, Զագրեբում արդեն կայացել է կարևոր հաղթանակ․ ռևանշի ոգին կենդանի է, և հայկական ըմբշամարտի փառահեղ ավանդույթները շարունակում են նոր հաղթանակներ կերտել` վկա Մալխաս Ամոյանը
Nid.oragir

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930