
Հայտնի է, թե որտեղ է արքայազն Հարրին ցանկանում կրթության տալ իր երեխաներին

Արքայազն Հարրին որոշել է իր երեխաներին կրթության տալ Մեծ Բրիտանիայում, հաղորդում է Daily Mail-ը։
Հրապարակման ներքին աղբյուրի խոսքով՝ արքայազն Հարրին նշում է, որ իր երեխաները զրկված են իրենց հարազատների հետ շփումից, ի տարբերություն իր զարմիկների։
«Հարրին ցանկանում է, որ իր երեխաները ստանան լավագույն կրթությունը։ Նա պահպանել է դպրոցական տարիների իր ընկերների հետ կապը և նույնն է ցանկանում իր երեխաների համար»,- ասել է ներքին աղբյուրը։
Սեպտեմբերի 10-ին արքայազն Հարրին 19 ամսվա ընթացքում առաջին անգամ Լոնդոնում հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ։ Նրանք հանդիպել են Քլարենս Հաուսում՝ թագավորական ընտանիքի Վեստմինստերյան նստավայրում։ Հանդիպումը տևել է 54 րոպե և ներառել է համատեղ թեյախմություն։