
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է «Եվրոպական օդային նավիգացիայի անվտանգության կազմակերպության» (EUROCONTROL) հրապարակած զեկույցին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցի համաձայն՝ Թուրքիան օրական միջինը 4.200 թռիչքով Եվրոպայում օդային ամենամեծ երթևեկությամբ երկրների թվում զբաղեցնում է 6-րդ տեղը՝ առաջ անցնելով Հունաստանից, Նիդերլանդներից և Լեհաստանից։
Ուրալօղլուն նշել է, որ Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք ու այդ ցուցանիշով դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնված և ամենաակտիվ օդանավակայնը, իսկ աշխարհում ՝5-րդը։