Սկանդալ ՔՊ վարչության ընտրություններում. Armlur.am

ՔՊ վարչության ընտրությունը կարծես թե կրկին սկանդալի է վերածվել։ ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ հաշվարկի վերջին փուլում հանկարծակի պարզվել է, որ ընտրական գործընթացին ներգրավված քպ-ական պատվիրակների թվից ավելի մեծ թվով քվեաթերթիկներ են հայտնաբերվել։

Այս անսպասելի հանգամանքից հետո քվեարկության բաց արդյունքներն էապես փոխվում են, իսկ կուսակցության ներկայացուցիչները դարձել են անհասանելի։ Պարզապես մոտ 40 րոպե է, չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին։

ArmLur.am-ը հարցումներ է ուղարկել ՔՊ վերնախավին, սակայն այս պահին արձագանք չկա։ Հաշվի առնելով թեմայի հրատապությունը՝ հարցերը ներկայացնում ենք հրապարակավ և ստանալուն պես կտեղեկացնենք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930