
Երբ ասում է միջադեպեր, նա մարդուն, զոհված զինծառայողին չի առանձնացնում միջադեպից, դրանք ընդամենը միջադեպեր են. Ժաննա Ալեքսանյան

Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Ասում է 1 տարի 7 ամիս է սահմանային միջադեպեր չեն գրանցվել՝ սա համարելով իր ձեռքբերումը և անտեսելով ԵՄ դիտորդների առկայությունը։ Ի դեպ, տարեկան կտրվածքով երբեք սահմանային միջադեպրի հետևանքով մահվան դեպքերն ավելին չեն եղել, քան բանակի ներսում տեղի ունեցած մահվան դեպքերը, բայց այս մասին երբեք չի խոսել և հենց իրենց իշխանության օրոք է մահվան ելքով դեպքերի աճ գրանցվել։ Նկատի ունեցեք, երբ ասում է միջադեպեր, նա մարդուն, զոհված զինծառայողին չի առանձնացնում միջադեպից, դրանք ընդամենը միջադեպեր են։ Հիշեցի նաև ,իշխանության գալուց հետո ինչքան էր կրկնում բանտերը դատարկվել են, թվեր էր հրապարակում ազատազրկվածների նվազման մասին։ Դե հիմա էլ հրապարակի թվեր, չես կարող, որովհտև դատարկ տեղը լցրել ես, այդ թվում նաև անմեղ մարդկանցով»։